close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+11°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1500.80
GBP1620.19
EUR1554.34
RUB16.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանի անամոթության անսահմանությունը. հայերի և հնդկացիների ցեղասպանության ճանաչման տարբերությունը

Հարթակ

18 Դեկտեմբերի 2019, 16:42
 Էրդողանի անամոթության անսահմանությունը. հայերի և հնդկացիների ցեղասպանության ճանաչման տարբերությունը

Մի քանի օր առաջ  ԱՄՆ-ի Սենատը ճանաչեց 1914-23 թվականներին Օսմանյան կայսրությանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը հենց ցեղասպանության ժամանակ դատապարտել է Օսմանյան կայսրությանը եւ կայացրել Վիլսոնի իրավարար վճիռը,  իսկ ԱՄՆ կառավարությունը ՄԱԿ-ում եւ միջազգային դատարանում դեռ 1951թ․-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետագայում տարբեր մակարդակներով բազմիցս վերահաստատելով այդ դիրքորոշումը՝ նախագահ Ռոնալդ Ռեյգան հայտարարությամբ (1981թ․), Կոնգրեսի երկու պալատների բանաձեւերով (1975թ․ եւ 1984թ․), նահանգների ու քաղաքների մակարդակով ճանաչումներով եւ այլն։

Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մոռանալով ամոթ կոչվող զգացումի մասին, փորձել է սպառնալ ԱՄՆ-ին, հայտարարելով, թե Թուրքիայի խորհրդարանը կարող է ընդունել Ամերիկայի գաղութացման ընթացքում հնդկացիների ցեղասպանության մասին բանաձև։ «Կարելի՞ է արդյոք լռել հնդկացիների վերաբերյալ Ամերիկայի մասին խոսելիս: Դա ԱՄՆ-ի խայտառակ էջն է»,- ասել է Էրդողանը:

Փորձենք հասկանալ, արդյո՞ք Թուրքիան, որպես պետություն, բարոյական իրավունք ունի նման արտահայտություն անելու։ Արդյո՞ք մեղադրելուց առաջ Էրդողանը գոնե հաշվի է առել, թե ԱՄՆ-ն, որպես պետություն, ինչ քայլեր է կատարել իրենց կողմից բնիկներին  պատճառած վնասները փոխհատուցելու համար, եւ արդյո՞ք Թուրքիան երբեւէ արել է, կամ պատրաստ է անել նման քայլեր։

Ճանաչում

Ի տարբերություն Թուրքիայի, ԱՄՆ-ը, իր բոլոր պետական մարմինների կողմից՝ սկսած նախագահից, եւ տարբեր պետական ու հասարակական կազմակերպությունների մակարդակով բազմիցս ներողություն է հայցել բնիկներից իրենց նախնիների կոտորածի համար։ Այդ անկեղծ ափսոսանքը արտահայտվել է հայտարարություններով, հիշատակի հուշարձանների կառուցմամբ, պատմության դասագրքերում դեպքերի ճշմարիտ շարադրմամբ, զոհերի հիշատակը եւ վերապրողների արժանապատվությունը հարգելով։ Վերջերս անձամբ Կալիֆորնիայի նահանգապետը իր նահանգի անունից ներողություն է խնդրել բնիկների կոտորածի համար։

Ֆինանսական փոխհատուցում

ԱՄՆ կառավարությունը պետական բյուջեից ամենամյա հատկացումներ է կատարում բնիկ ժողովուրդների կարիքների ապահովման համար։ Միայն 2019թ․-ի համար տրամադրվել է 2,4 մլրդ դոլար։

Նաեւ փոխհատուցումը արտահայտվում է ֆեդերալ եւ նահանգային մակարդակներով տարբեր հարկային արտոնությունների ու այլ հատկացումների տեսքով։

Տարածքային փոխհատուցում

ԱՄՆ-ը իր տարածքում բնիկ ժողովուրդներին տրամադրել է մոտ 130․000 քառակուսի կիլոմետր տարածք, որտեղ կան 500-ից ավել ինքնիշխան բնակավայրեր, որտեղ բնիկների սերունդները իրենց բնական կենսակերպով ու մշակութային ժառանգությունը պահպանելով շարունակում են ապրել։

Բնական ռեսուրսներ  օգտագործում։

ԱՄՆ-ը կառավարությունը բնական ռեսուրսների օգտագործումից մաս է հատկացնում բնիկներին՝ հարգելով այդ տարածքներում բնական ռեսուրսների նկատմամբ բնիկների իրավունքները։

Վերջին հաշվարկներով բնիկ ժողովուրդների տարածքներում եղած ռեսուրսները գերազանցում են  1,5 տրիլիոն դոլարը, որից նրանք բաժին ունեն։

Իսկ ի՞նչ է անում Թուրքիան։

Հայոց ցեղասպանության ճանաչման, մեղքի գիտակցման փոխարեն արդեն մեկ դար է անամոթաբար ժխտում է իրողությունը, վիրավորելով վերապրածների զգացումները։

Այդ ժխտողականությունը նաեւ վիրավորանք է ամբողջ մարդկության համար, այդ թվում թուրքերի, քանի որ նրանք ակամայից մաս են կազմում պետական ոճրագործ եւ անօրեն քաղաքականությանը։

Ժամանակակից Թուրքիայի տարածքում մինչ օրս շարունակվում է հայկական ժառանգության նկատմամբ ցեղասպանությունը, հայկական հետքի թուրքականացումը, դպրոցներում խեղաթյուրվում է պատմությունը։

Թուրքիան օգտվում է Արեւմտյան Հայաստանի տարածքների մոտ 1 տրլն դոլար գնահատվող բնական ռեսուրսներից, որից ֆինանսավորվում են պետական մարմինները։ Այս գումարներով պետությունը ֆինանսական օգուտ է տալիս Թուրքիայի յուրաքանչյուր բնակչի՝ դարձնելով նրանց մեղսակից իրենց նախնիների ոճրագործության։

Իհարկե բնիկների նկատմամբ ԱՄՆ կառավարության այսօրվա քաղաքականությունը չի մարում նախորդների մեղքը, սակայն ԱՄՆ-ը գոնե այս քայլերով փորձում է որեւէ փոխհատուցում կատարել։

Էրդողանը փորձում է աշխարհին մեղսակից դարձնել իրենց դաժան անցյալին, մինչդեռ ԱՄՆ-ն ձգտել է դեպի արդարության ու ճշմարտության հաստատմանը։

Այնպես որ Էրդողանը դասեր տալու փոխարեն թող դասեր քաղի քաղաքակիրթ աշխարհից։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica