close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+12°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի հետ ռոումինգի ծառայությունների սակագները հուլիսից զգալիորեն կնվազեն. նախարար

Քաղաքական

18 Դեկտեմբերի 2019, 15:15
 Արցախի հետ ռոումինգի ծառայությունների սակագները հուլիսից զգալիորեն կնվազեն. նախարար

Հայաստանի և Արցախի միջև շարժական կապի օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները 2020-ի հուլիսի 1-ից էականորեն կնվազեն. ըստ Yerkir.am-ի` այս մասին իր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Այս տարվա ձեռքբերումներից է Արցախի հետ կապի կանոնակարգումը, ռոումինգի սակագների իջեցումը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի գործընկերների և օպերատորների հետ արդյունավետ աշխատանք ենք ունեցել, և սակագները թե մուտքային, թե ելքային զանգերի տեսանկյունից նվազել են 11-44 տոկոսով։ Ակնկալվում է, որ հուլիսի 1-ից մուտքային և ելքային զանգերի սակագների նվազում պետք է տեղի ունենա»,- ասաց Արշակյանը։ 

Նա ընդգծեց՝ նախարարության ստեղծումից անմիջապես հետ զբաղվել են ռոումինգի հարցով:  Արշակյանը հիշեցրեց, որ օպերատորներից մեկի ցանցում ելքային զանգերի 15 տոկոսի նվազում է եղել, մուտքային զանգերի դեպքում՝ 44 տոկոսի նվազում: Եվ հիմա գործում է ելքային զանգերի 38 դրամ և մուտքային զանգերի 25 դրամ միասնական սակագինը: «Հուլիսին այդ թվերը շատ կիջնեն: Հստակ թվերը դեռ չեմ ուզում ասել, քանի որ բանակցում ենք, բայց շատ կիջնեն»,- ամփոփեց նախարարը:



yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica