close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2020
-2°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2020
USD1479.05
GBP1624.63
EUR1519.43
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում ևս նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից կդառնա 68 հազար դրամ

Արցախ

18 Դեկտեմբերի 2019, 13:23
 Արցախում ևս նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից կդառնա 68 հազար դրամ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Արամ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում  փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Օրինագծերի փաթեթով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը 55000 ՀՀ դրամից բարձրացնել 68000 ՀՀ դրամ՝ միաժամանակ բարձրացնելով նաև գործավարձով ու ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը:

Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նախագծին:

Մյունխենյան տրագիկոմեդիա
17 Փետրվարի 2020, 16:29 Մյունխենյան տրագիկոմեդիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica