close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2020
+0°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի նախագահի՝ ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանի կենսագրական տվյալները

Արցախ

16 Դեկտեմբերի 2019, 19:49
 Արցախի նախագահի՝ ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանի կենսագրական տվյալները

ՀՅ Դաշնակցության Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը որոշել է Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով և նախագահի թեկնածու առաջադրել Դավիթ Իշխանյանին:

Ստորեւ ներկայացնում ենք Դավիթ Իշխանյանի կենսագրական տվյալները.

Ծնվել է 1968թ. դեկտեմբերի 27-ին ԼՂ  Մարտունու շրջանի Աշան գյուղում:

1975-1985թթ. սովորել է Աշանի միջնակարգ դպրոցում:

19851992թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում՝ պատմություն եւ իրավագիտություն մասնագիտությամբ:

1987-1989թթ.  ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

Արցախյան ազատագրական պայքարի և կամավորական շարժման ակտիվ մասնակից է:

1989-1991թթ. եղել է ուսանողական ջոկատի գործուն անդամ:

1991-1995թթ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1992-1995թթ.՝ ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում, եղել Մարտունու շրջանի թիվ 28 գումարտակի հրամանատար:

1995-2000թթ.՝ Աշանի միջնակարգ դպրոցի տնօրեն:

2000-2005թթ. ՝ Աշանի համայնքի ղեկավար:

1989 թից  ՀՅԴ կուսակցության անդամ է:

2007 թից առ այսօր ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչն է:

2015թ. մայիսի 3ին խորհրդարանական ընտրություններում թիվ 8 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

2015թմայիս  2017թմարտ՝ ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար:

ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

Ամուսնացած է, ունի 3 զավակ:

Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մխիթար Գոշ» մեդալով:

Ավելի վաղ Yerkir.am-ը ներկայացրել էր Դավիթ Իշխանյանի դիրքորոշումը Արցախի Հանրապետության առանցքային խնդիրների լուծման մասին։ 

Եղանակը տաքանում է
21 Փետրվարի 2020, 17:46 Եղանակը տաքանում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica