close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոռուպցիայի 22 գործ, ընտանեկան բռնության՝ 2․ Արագածոտնի մարզի դատախազն ամփոփել է տարին

Իրավունք

16 Դեկտեմբերի 2019, 18:49
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոռուպցիայի 22 գործ, ընտանեկան բռնության՝ 2․ Արագածոտնի մարզի դատախազն ամփոփել է տարին

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 22 դեպք է արձանագրվել այս տարի Արագածոտնի մարզում, որից 4-ը՝ ուսումնական հաստատություններում, 18-ը՝ ՏԻՄ մարմիններում՝ Yerkir.am-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

21 դեպքով հարուցվել է քրեական գործ, իսկ 1 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ զղջալու հիմքով՝ պատճառված վնասը վերականգնելու արդյունքում: Բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերը կատարվել են նախորդ տարիներին, որոնցով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 25.2 մլն ՀՀ դրամ, վերականգնվել՝ 11.2 մլն դրամը: Մնացած մասով կիրառվել են ներգործության միջոցներ:

Պետական շահերի պաշտպանության ոլորտում շեշտադրվել է մարզի տարածքում գործող հանքարդյունաբերող 35 ընկերությունների՝ շրջակա միջավայրի պահպանության վճարների գծով պարտավորությունների չկատարման խնդիրը: Դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում այդ պարտավորությունը չկատարած ընկերությունները վերականգնել են 4.6 մլն ՀՀ դրամ:

Ուսումնասիրվել է նաև մարզի տարածքում բնապահպանության, ոռոգման ջրերի մատակարարման բնագավառներում օրենսդրության պահանջների պահպանման վիճակը: Վերջինիս արդյունքում, օրինակ, «Թալին» ՋՕԸ պատասխանատու անձի կողմից 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բաշխված ջրի կորուստը հավելագրելու միջոցով, առերևույթ յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափի, մոտ 72մլն ՀՀ դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով մարզի դատախազի տեղակալի կողմից հարուցվել է քրեական գործ և ուղարկվել նախաքննություն կատարելու:

Մարզի դատախազության ուշադրության կենտրոնում է ընտանեկան բռնության դեմ պայքարում դատախազական լիազորությունների պատշաճ գործադրումը: 2019թ. ընտանիքում արձանագրված բռնության դեպքերի գրանցման և ընթացքի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից կատարվել են ենթադրյալ բռնությունից տուժած անձանց ընդունելություններ: Դրանց արդյունքում 2 դեպքով պարզվել է տուժողի՝ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու հանգամանքը, և բողոքի բացակայության պայմաններում դատախազները, օգտվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով վերապահված իրենց լիազորություններից, հարուցել են քրեական գործեր:

Մարզի տարածքում նախորդ տարվա համեմատ նվազել են ավազակային հարձակման դեպքերը, ակտիվ պայքար է մղվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ: Նկատի ունենալով, որ մարզի տարածքում է տեղակայված ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկը, ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում 2019թ. 11 ամիսներին ՔԿՀ տարածք թմրամիջոցների ապօրինի իրացման վերաբերյալ հարուցվել է 6 քրեական գործ՝ նախորդ տարվա 1-ի դիմաց:

Մարզի դատախազության համար առավել մտահոգիչ են մնում բնակարանային գողությունները և անասնագողությունները: Բնակարանային գողությունների գերակշիռ մասը կատարվել է չբնակեցված բնակարաններից, ամառանոցներից: Թեև այս գողությունների բացահայտման տոկոսային ցուցանիշը որոշակիորեն աճել է, սակայն արդյունավետությանը խոչընդոտող հիմնական գործոններից է մնում հանցագործության գերակշիռ մասի վերաբերյալ տեղեկությունը ոստիկանությանը, հենց չբնակեցվածության պատճառով, տևական ուշացումով փոխանցելու հանգամանքը:

Այս ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի՝ դատախազության տարածքային ստորաբաժանումնբերին տված հանձնարարականի հիման վրա, մարզի դատախազը հրավիրել է օպերատիվ խորհրդակցություն, ՀՀ ոստիկանության մարզային վարչության պետին տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Մարզի դատախազի կողմից Արագածոտնի մարզպետին ներկայացված միջնորդագրի հիման վրա խնդիրը քննարկվել է նաև համայնքների ղեկավարների մասնակցուիթյան անցկացված մարզխորհրդի ընդլայնված նիստում, համայնքի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել նախականխիչ աշխատանքներում աջակցել մարզային իրավապահ մարմիններին:

Մտահոգիչ է մնում նաև ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի աճը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերն աճել են 18-ով կամ  մոտ 33 տոկոսով, որոնց հետևանքով մահվան ելքով դեպքերն ավելացել են 2-ով կամ 14 տոկոսով /16-14/: ՃՏՊ-ների գրեթե կեսը տեղի է ունեցել մարզի տարածքում իրականացվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության հատվածներում՝ 29 դեպք՝ որոնց հետևանքով մահացել է 6, վնասվածքներ ստացել 61 անձ։ Մարզի դատախազության կողմից համապատասխան միջնորդագիր է ներկայացվել ՃՈ մարզային ստորաբաժանման հրամանատարին ՃՏՊ-ների կրկնվող տեղանքներում ծառայությունն ուժեղացնելու, ճանապարհաշինարարական հատվածները երթևեկության կանոնները սահմանող նշաններով կահավորելու նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica