close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2020
-4°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Սև հունվարը» գործողությունների պլան է՝ վավերացված Ալիևի կողմից, իսկ ի՞նչ ենք անում մենք. ադրբեջանական հարցերով փորձագետ

Արցախ

15 Դեկտեմբերի 2019, 19:28
 «Սև հունվարը» գործողությունների պլան է՝ վավերացված Ալիևի կողմից, իսկ ի՞նչ ենք անում մենք. ադրբեջանական հարցերով փորձագետ

Վերջին մեկ ամսվա ընթացքում քարոզչական պատերազմը Գարեգին Նժդեհի անվան շուրջ ծավալվող Ադրբեջանի քարոզչական հարվածը գնում է բոլոր ճակատներում՝ պաշտոնական ու փորձագիտական հարթակներում, մամուլում և, ամենավտանգավորը, որ այդ ամենն արդեն անցել է պրակտիկ դաշտ․ ըստ Yerkir.am-ի՝ ասել է ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

«Մենք դեպք ունեցանք, երբ ՌԴ Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը պղծեցին և մեկ ամիս առաջ զգուշացրել էին, որ դա անելու են, որևէ մեկը նրանց չհակադարձեց։ Երբ Ալիևը խոսում է թուրքական աշխարհի միավորման համար միակ խանգարող հանգամանքից՝ Զանգեզուրից, և ակնարկում, որ Արցախից հետո հաջորդը Զանգեզուրն է, քանի՞ հոգի դրա մասին իմացավ»,- նշեց փորձագետը։

Խոսելով Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի լրագրողների փոխայցերից Անժելա Էլիբեգովան նշել է, որ Հայաստան գալով՝ ադրբեջանցի լրագրողները հավաքել են հայերի մասին իրենց միֆերը, այն է, որ Հայաստանում ամեն ինչ շատ վատ է, սով է, նրանց ամբողջ քարոզչությունը կառուցվել է այն բանի շուրջ, որ Արցախում հայերը վախենում են պատերազմից, հասարակության մեջ կա պառակտում, և այլն։

«Երեկ Ալիևը ստորագրել է գործողությունների պլան՝ «սև հունվարի» վերաբերյալ: Ով չգիտի բացատրեմ, հունվարի 20-ը իրենց մոտ ողբի օր է, որովհետև այդ օրը սովետական տանկերը մտան քաղաք որպեսզի կանգնեցնեն մի շաբաթ տևող հայերի ջարդը: Իրենք պատրաստվում են 30-ամյակին, ի՞նչ ենք անում մենք»,- նշել է փորձագետը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica