close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վստահ ենք, որ կհասնենք Հայ դատի քաղաքական նպատակների վերջնական իրականացմանը՝ արդարութեան լիարժէք վերականգնմանն ու ամբողջական հատուցմանը. Թեհրանի Հայ դատի յանձնախումբ

Հասարակություն

14 Դեկտեմբերի 2019, 16:07
 Վստահ ենք, որ կհասնենք Հայ դատի քաղաքական նպատակների վերջնական իրականացմանը՝ արդարութեան լիարժէք վերականգնմանն ու ամբողջական հատուցմանը. Թեհրանի Հայ դատի յանձնախումբ

Թեհրանի Հայ դատի յանձնախումբը շնորհաւորում է բոլորին՝ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող թիւ 150 բանաձեւի ընդունման առիթով:

Այս կապակցութեամբ, մեր երախտագիտութեան եւ զօրակցութեան խօսքն ենք ուղղում ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի յանձնախմբերին եւ գրասենեակներին: Անշուշտ, պատմական այս յաջողութիւնը չէր կայանայ, եթէ չլինէր յիշեալ կառոյցների տարիների յամառ, հետեւողական եւ նւիրւած պայքարը: ԱՄՆ Սենատի կողմից թիւ 150 բանաձեւի ընդունումը կարեւոր եւ առանցքային նշանակութեան քայլ էր Հայոց ցեղասպանութեան ճանաչման պայքարի եւ պատմական արդարութեան վերականգնման վերջնական յաղթանակի կայացման գործում:

Այս յաջողութիւնն ինչ խօսք, աւելի պարտաւորեցնող է: Այն նոր հանգրւան է տեղափոխում դժւարին այս պայքարը, որն էլ ենթադրում է բոլորովին այլ մակարդակի աշխատանք, եւ յաւելեալ եռանդի ու ջանքերի ներդրում:

Վստահ ենք, որ աշխարհասփիւռ Հայ դատի գրասենեակները պատւով կը կատարեն իրենց այս բարդ առաքելութիւնը, հասնելով Հայ դատի քաղաքական նպատակների վերջնական իրականացմանը՝ արդարութեան լիարժէք վերականգնմանն ու ամբողջական հատուցմանը:

Թեհրանի Հայ դատի յանձնախումբ

14 դեկտեմբերի 2019

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica