close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում արդեն անշրջելիորեն կոտրվում է «կալանքի բանաձևի» արդյունավետությունը. Նարեկ Սամսոնյան

Բլոգեր

14 Դեկտեմբերի 2019, 14:57
 Հայաստանում արդեն անշրջելիորեն կոտրվում է «կալանքի բանաձևի» արդյունավետությունը. Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով աղմկահարույց ձերբակալություններին, գրում է.

«Հայաստանում այլևս անշրջելիորեն իրավիճակ է փոխվել

Իշխանությունների հիմնական ու դեռևս միակ զենքն իր քաղաքական հակառակորդների հետ հարաբերություններում քրեական գործ/ձերբակալություն/կալանավորում բանաձևն է («կալանքի բանաձև»): Այս բանաձևն արդյունավետ է աշխատում այն դեպքում, երբ հակառակորդները խուսափում, կամ վախենում են կալանքի հեռանկարից և դրան համապատասխան վարք են դրսևորում: Այս պարագայում ռեժիմի բանաձևը արդյունավետ է աշխատում նաև իրենից դժգոհ շարքային քաղաքացիների վրա, որոնք ապրիորի դառնում են տվյալ բանաձևի պասիվ շահառուները («որ սրանց բռնում են մենք ի՞նչ ենք, որ չբռնեն»):

Այս բանաձևը մինչև վերջերս աշխատում էր խիստ արդյունավետ, անգամ այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքում Քոչարյանի բարձրակարգ փաստաբաններն իրենց միջնորդություններով, ՍԴ-ն իր որոշումով և «վնգստացող դատավորներն» իրենց պահվածքով ամբողջությամբ մերկացնում են դատավարության քաղաքական բնույթը: Այս դատավարությունն էլ հիմնավորում է ռեժիմի «կալանքի բանաձևի» անհաղթահարելիությունը` «բռնել ենք պտի նստես, տանջվես ու մոռանաս իրավական ճանապարհով դուրս գալու մասին»: Նույն բանաձևը փորձեցին կիրառել Արսեն Բաբայանի դեպքում, բայց չաշխատեց այնպես ինչպես աշխատում է 2-րդ նախագահի դեպքում:

Սակայն իշխանությունների` «կալանքի բանաձևը» այլևս ժամանակավրեպ է դառնում, երբ երրորդ նախագահի նկատմամբ հարուցված ծիծաղելի գործից հետո ողջ Երևանը անկեղծ սպասում է, թե, երբ է Ազատիչը նստելու, որ Նիկոլը գնա (վստահ եմ Սարգսյանն էլ այդ համոզմունքն ունի):

Երեկ արդեն Ռուբեն Հայրապետյանը ջարդուփշուր արեց «կալանքի բանաձևը»` բացահայտ ցույց տալով, որ թքած ունի կալանավորվելու հեռանկարի վրա, և այսպես Հայաստանում արդեն անշրջելիորեն կոտրվում է «կալանքի բանաձևի» արդյունավետությունը: Այսօր արդեն բոլոր մեծ ու միջին գործիչները պատրաստ են նստելու և սպասում են իրենց «հերթին», իսկ նրանց համակիրներն ու աջակիցները գլուխները բարձր սպասում են փողոցային պայքարի մեկնարկին: Փաշինյանի զինանոցը սպառվում է, պետական համակարգը «սաբոտաժ է անում» հեղափոխությանը, ռեժիմի կողմից արված աղաղակող կոռուպցիոն դեպքերը ջրի երես են դուրս գալիս և իշխանությունը կարճ ժամանակ անց «փողոցում գցած է լինելու»:

Հայաստանում անշրջելիորեն իրավիճակ է փոխվել` բոլորս պատրաստ ենք ՆՍՏԵԼՈՒ, ինչքան շատ բռնես էդքան շուտ ես «բռնելու» վերջինը, Նիկոլ: Քեզ տեսնենք!!!»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica