close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի սուբյեկտայնությունը և անվտանգությունը հարվածի տակ կդրվի․ Արցախի «Արդարություն» կուսակցություն

Արցախ

14 Դեկտեմբերի 2019, 10:55
 Արցախի սուբյեկտայնությունը և անվտանգությունը հարվածի տակ կդրվի․ Արցախի «Արդարություն» կուսակցություն

Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Փաշինյանի անունից Հովհաննես Իգիթյանի արտահայտած այն միտքը, թե վարչապետ Փաշինյանը դեմ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափով Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ներկայությանը:

Yerkir.am-ը ներկայացնում է հայտարարության ամբողջական տեքստը:

«Արցախի «Արդարություն» կուսակցությունը դատապարտում է ս.թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Փաշինյանի անունից Հովհաննես Իգիթյանի արտահայտած այն միտքը, թե վարչապետ Փաշինյանը դեմ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափով Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ներկայությանը:

Ադրբեջանա-ղարաբաղյան hակամարտության գոտում անժամկետ հրադադարի մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ին, ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների ներկայացուցիչները: Այսինքն, մինչև ԼՂ-ին բանակցային ձևաչափից դուրս մղելը, ԵԱՀԿ 1994 թվականի Բուդապեշտի գագաթաժողովի որոշումն էր, որ բանակցային ձևաչափին պետք է մասնակցեն Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը:

Առ այսօր, ԼՂ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ներգրավման Ադրբեջանի իշխանությունների ցանկությունը չի դառել իրականություն, սակայն ներկայումս Հայաստանի իշխանությունների այս դիրքորոշումը ճանապարհ է բացում Ադրբեջանի իշխանությունների այս նպատակի իրականացման համար: Եթե բանակցային գործընթացը տեղի ունենա Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի երկու համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ, ապա դրանով ուղղակի հարվածի տակ կդրվի ինքնորոշված Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը և անվտանգությունը:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը, իրավունքի ուժով իրենց վերապահված գործառույթներով, չի հանդուրժի որևէ երկրի կողմից Արցախի Հանրապետության անվտանգությանը և սուբյեկտայնությանը վտանգող ցանկացած դրսևորում:

Միաժամանակ, Արցախի «Արդարություն» կուսակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք կնպաստեն Արցախի Հանրապետության կայացմանն ու հզորացմանը»։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica