close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԲՀԿ-ն պատրաստվո՞ւմ է Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

14 Դեկտեմբերի 2019, 10:03
 ԲՀԿ-ն պատրաստվո՞ւմ է Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ»

Քիչ հավանական եմ համարում, որ «Իմ քայլը» գնա ավագանու արտահերթ ընտրությունների: Այս մասին «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հայկ Մարությանի հրաժարականի դեպքում պատրաստվում եք քաղաքապետ առաջադրվել, այդ պատճառո՞վ եք այդպես հուժկու պայքարում՝ հարցրել է թերթը Նաիրա Զոհրաբյանին։

«Ոչ, ես նման գործընթաց չեմ տեսնում և քիչ հավանական եմ համարում, որ «Իմ քայլը» գնա ավագանու արտահերթ ընտրությունների։ Մենք միշտ եղել ենք ակտիվ, ինչ վերաբերում է վերջին շրջանի ակտիվությանը, պայմանավորված է քաղաքապետարանի պարալիզացվածությամբ և քաղաքապետի ուղղակի անգործությամբ»,-ասել է նա:

 

Նաև` երեսով եք տալիս, որ ընտրել եք Փաշինյանին. է` չընտրեիք։

«Անվերջ Հանրապետականի հետ կոալիցիան և այլ հետագծեր են հիշեցնում, գալիս է մի պահ, երբ դու էլ արդեն, կոռեկտությունը մի կողմ դնելով, պիտի հիշեցնես, որ եթե չլիներ «Բարգավաճը», գոնե լեգիտիմ ճանապարհով, խորհրդարանը վարչապետ չէր ընտրի»,- պատասխանել է պատգամավորը:

Կարծում եք` իրենք փշաքաղվեցի՞ն ձեր այդ հիշեցումներից:

«Իրենց կենսաբանական հոգեվիճակը մեզ բացարձակ չի հետաքրքրում»։Իսկ ձեզ հետաքրքրո՞ւմ է Փաշինյանի հեռացումը՝ պատրաստվո՞ւմ եք հունվարից հետո Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, Գագիկ Ծառուկյանի՞ն եք տեսնում այդ աթոռին։ «Չկա նման բան»»,-գրում է թերթը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica