close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2020
-6°
+2°Ցերեկ
-6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս հաղթանակը արդյունք է ԱՄՆ-ում գործող ՀՅԴ կառույցի, Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների համառ, հետեւողական ու նվիրված պայքարի. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Քաղաքական

13 Դեկտեմբերի 2019, 21:57
 Այս հաղթանակը արդյունք է ԱՄՆ-ում գործող ՀՅԴ կառույցի, Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների համառ, հետեւողական ու նվիրված պայքարի. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Հոկտեմբերի 29-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցչական Պալատի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձեւի որդեգրմանը հաջորդեց երեկ, դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձեւի ընդունումը՝ միաձայնությամբ։

Ցեղասպանությունների կանխարգելման եւ արդարության նկատմամբ ԱՄՆ Սենատի այս քայլը պատմական էր ու աննախադեպ նաեւ նրանով, որ առաջին անգամ ԱՄՆ պատմության ընթացքում ԱՄՆ Սենատի քննարկման օրակարգ է դարձել Ցեղասպանության հարցը։ ԱՄՆ Սենատը հաստատեց իր քաղաքական կամքն ու հանձնառությունը ցեղասպանությունների կանխման եւ արդարության վերականգնման նկատմամբ։

Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ գործած ոճրին տրվում է պատմական արդար գնահատական եւ ապացուցում, որ քաղաքակիրթ աշխարհը չի հանդուրժում մարդկության դեմ հանցագործություններն ու ցեղասպանությունները եւ ժխտողական քաղաքականություն որդեգրած Թուրքիային կոչ է անում վերականգնել պատմական արդարությունը։

Անվիճելի փաստ է, որ այս հաղթանակը հատկապես արդյունք է ԱՄՆ-ում գործող Հայ Յեղափոխական Դաշնակցության կառույցի, Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների երկար տարիների համառ, հետեւողական ու նվիրված պայքարի։

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինն ողջունում է ԱՄՆ Սենատի կողմից պատմական արդարությունը վերականգնող այս բանաձեւի ընդունումը եւ իր անմնացորդ զորակցությունն է հայտնում ԱՄՆ-ում աշխատող մեր կառույցներին եւ ընկերներին։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին

13.12.2019 թ.

 Միաձուլում
25 Հունվարի 2020, 15:17 Միաձուլում
Եղանակն՝ առաջիկա օրերին
25 Հունվարի 2020, 09:22 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica