close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2020
-6°
+2°Ցերեկ
-6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախկին պաշտոնյան դատի է տվել Նիկոլ Փաշինյանին, պահանջում է պաշտոնի վերականգնում

Հասարակություն

13 Դեկտեմբերի 2019, 18:21
 Նախկին պաշտոնյան դատի է տվել Նիկոլ Փաշինյանին, պահանջում է պաշտոնի վերականգնում

ՀՀ բնապահպանության նախարարության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վարչական դատարանը վարույթ է ընդունել. ըստ  yerkir.am-ի՝ հայտնում է «Առավոտը»:

Վարչապետի՝ այս տարվա հոկտեմբերի 23-ի որոշմամբ, աշխատանքից ազատված նախկին պաշտոնյան պահանջում է անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ այն համարելով ոչ իրավաչափ , եւ որպես իրավական հետևանք՝ վերականգնել իրեն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում: Դատարանը ՀՀ վարչապետից պահանջել է ներկայացնել Իգոր Սարգսյանին պաշտոնից ազատելու որոշման ընդունման համար հիմք հանդիսացած բոլոր նյութերը:

Իգոր Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ այս փուլում չի ցանկանում խոսել իր ազատման պատճառների մասին կամ գնահատական տալ վարչապետի այդ որոշմանը: Նրա ներկայացուցիչ Մկրտիչ Դավթյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Իգոր Սարգսյանի՝ դաշնակցական լինելու հանգամանքը կարող էր ազատման պատճառ դառնալ, ի պատասխան ՝փաստաբանն ասաց. «Որեւէ կապ չունի դրա հետ, շատ են ուզում այդ հարցը բերել, խառնել այս հարցի հետ, բայց որեւէ կապ չունի, մենք քաղաքական երանգներ չենք տեսնում, եթե ինչ-որ մեկը տեսնում է, թող բերի, ներկայացնի, համոզի»: Իգոր Սարգսյանի՝ աշխատանքից ազատման որոշումը Մկրտիչ Դավթյանը կապում է Ամուլսարի խնդրի հետ. «Ողջամիտ կասկած ունենք, որ տեսչական մարմնի ղեկավարը նախկինում, որ համաձայնություն է տվել Ամուլսարի շահագործման մասով, հիմա, որ պետք է ստուգումն աներ, տեսել է, որ տեղակալը մասնագետ է ու համապարփակ ստուգում կանի, այդ հանգամանքն էլ ի հայտ կգա, այդ տարբերակով կեղծ տեղեկություն է ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավարին, նրա նպատակն է եղել ձերբազատվել Իգոր Սարգսյանից, ինչը, որ առայժմ հաջողվել է»:

 Միաձուլում
25 Հունվարի 2020, 15:17 Միաձուլում
Եղանակն՝ առաջիկա օրերին
25 Հունվարի 2020, 09:22 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica