close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2020
+0°
+1°Ցերեկ
-7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչ փաստերի կապակցությամբ է որոշվել, որ Քաղավիացիայի կոմիտեում կան անվտանգության վերահսկողության նվազման նշաններ․ Էդմոն Մարուքյանը դիմել է Ռևազյանին

Քաղաքական

13 Դեկտեմբերի 2019, 14:35
 Ինչ փաստերի կապակցությամբ է որոշվել, որ Քաղավիացիայի կոմիտեում կան անվտանգության վերահսկողության նվազման նշաններ․ Էդմոն Մարուքյանը դիմել է Ռևազյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է  ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին՝ ԵՄ պաշտոնական կայքի դեկտեմբերի 9-ի տեղեկատվության առնչությամբ, համաձայն որի կոմիտեն ենթարկվել է խիստ քննության՝ անվտանգության վերահսկողության նվազման նշանների պատճառով։

Yerkir.am-ը ներկայացնում է Էդմոն Մարուքյանի գրառումը.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին հետևյալ հարցի կապակցությամբ․

Եվրոպական միության պաշտոնական կայքում դեկտեմբերի 09-ին հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ենթարկվել է խիստ քննության՝ անվտանգության վերահսկողության նվազման նշանների պատճառով։

Հարցը չափազանց կարևոր է, քանի որ նման հանգամանքներն իջեցնում են մեր երկրի վարկանիշը, ինչն իր հետ բերում է նաև զբոսաշրջության նվազեցում։

Ավելին, քաղաքացիական ավիացիայում անվտանգության վերահսկողության նվազումն ընդհանուր անվտանգության խնդիր է, և հետևանքները կարող են վերաբերել յուրաքանչյուր քաղաքացու

Ըստ այդմ՝ Տիկին Ռևազյանից խնդրել եմ բացատրություն, թե՝

-ինչ փաստերի կապակցությամբ է որոշվել, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում կան անվտանգության վերահսկողության նվազման նշաններ,

-ինչ միջոցներ է ձեռք առնում կոմիտեն այս ուղղությամբ դրությունը շտկելու նպատակով»։

No photo description available.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica