close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոցհարցերի նախարարությունում էլ հեղափոխությանը դիմադրողներ կան. Զարուհի Բաթոյանը տարին է ամփոփել

Հասարակություն

13 Դեկտեմբերի 2019, 14:09
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոցհարցերի նախարարությունում էլ հեղափոխությանը դիմադրողներ կան. Զարուհի Բաթոյանը տարին է ամփոփել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ամենաէական դրույթն ըստ Yerkir.am-ի՝ ընտանեկան նպաստի վերանայման քաղաքականությունն է: Պետության սկզբունքն է՝ ամեն ինչ անել, որպեսզի քաղաքացիներն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու փոխարեն հույսները սեփական աշխատանքի վրա դնեն: Նախարարությունը պարզել է, որ այն ընտանիքները, որոնք 10 տարուց ավելի ընդգրկված են սոցիալական նպաստ համակարգում, որևէ բարելավում, կյանքի որակի բարձրացում չեն արձանագրել: Զարուհի Բաթոյանը մի քանի անգամ կրկնել է՝ սոցիալական և ընտանեկան նպաստի քաղաքականությունը վերանայելով՝ իրենք խրախուսում են աշխատանքը: Աղքատության փուլային հաղթահարման ծրագրով 1000 ընտանիքի հետ են աշխատում, որպեսզի նրանք անասնապահության միջոցով կարողանան  իրենց սոցիալական վիճակը բարելավել: Նպաստներից դեպի աշխատանք անցումն անցնցում դարձնելու համար նախարարությունը նպաստառու գործազուրկ քաղաքացիների համար աշխատելու հնարավորություններ է ստեղծելու: Քանի դեռ նրանք աշխատանքի չեն անցել, նպաստ կստանան:  Եթե նպաստառուն երկու անգամ հրաժարվի աշխատելուց, նպաստից կզրկվի:

Սոցիալական ծրագրերն արդյունավետ և նպատակային կլինեն, եթե հատկապես մարզերում  ընատնիքների կարիքները ճիշտ գնահատվեն: Այդ համատեքստում զարգանալու է սոցիալական աշխատողի ինստիտուտը: Սակայն այստեղ էլ թերություններ ու բացթողումներ կան՝ մասնագետների պակաս: Թեև ԵՊՀ-ում  սոցիալական աշխատանք մասնագիտությունն ուսուցանվում է, բայց բավարար թվով ու բավարար պատրաստվածությամբ կադրեր չունենք:

Գիշերային խնամքի հաստատությունների լուծարման գործընթացն անցնող տարում անցնցում չանցավ: 194 երեխա է վերադարձել ընտանիք, բայց նրանցից 43-ը հենց այս պահին  գտնվում են ռիսկային վիճակում: Գաղտնիք չէ, որ երեխաները գիշերօթիկ հաստատություններում հայտնվում են ոչ միայն  սոցիալական պայմաններից ելնելով, այլև որովհետև կենսաբանական ընատնիքում ապրելու համար անբարենպաստ ու վտանգավոր պայմաններ կան: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ նախարարությունը ստեղծել է ճգնաժամային կենտրոններ: Այն երեխաները, որոնք տարբեր պատճառներով չեն կարող վերադառնալ ընտանիք, կամ ընտանիքը պատրաստ չէ ընդունել նրանց, առավելագույնը 6 ամիս կարող են ապրել ճգնաժամային կենտրոններում: Զարուհի Բաթոյանը նշեց, որ ցավոք այդ կենտրոնները վերածվել են մանկատան: Ժամանակ է պետք, որպեսզի պարզ դառնա, թե  ճգնաժամային իրավիճակում հայտնված երեխաների խնդիրներն ինչպես են լուծվելու, որտեղ են գնալու նրանք 6 ամիս հետո:

Գիշերային խնամքի հաստատությունների  լուծարման պատճառով 320 աշխատակից գործազուրկ է դարձել: Նախարարության պարտականությունն է նրանց ապահովել աշխատանքով: Սա ևս ժամանակ ու ջանքեր կպահանջի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց՝ ամբողջ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վարչապետի խոսքերը հաստատեց. իր ղեկավարած գերատեսչությունում էլ հեղափոխությանը դիմադրողներ կան:

Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
23 Սեպտեմբերի 2020, 19:38 Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica