close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2020
-3°
+1°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2020
USD1478.90
GBP1625.59
EUR1531.24
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ղրիմը վերադարձնելու դիմաց պատրաստ եմ 100 անգամ սեղմել Պուտինի ձեռքը. Զելենսկի

Աշխարհ

13 Դեկտեմբերի 2019, 14:37
 Ղրիմը վերադարձնելու դիմաց պատրաստ եմ 100 անգամ սեղմել Պուտինի ձեռքը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարություն է տարածել այն մասին, որ Ղրիմի վերադարձի դիմաց պատրաստ է հարյուր անգամ սեղմել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է mk.ru-ն՝ վկայակոչելով «նորմանդական ձևաչափով» անցկացված բանակցությունների ժամանակ Պուտինի ձեռքը սեղմելու մասին հարցին պատասխանը:

«Այո, էլ ինչպե՞ս կարելի է այլ կերպ հանդիպել բարձր մակարդակով, ինչպե՞ս է հնարավոր առանց դրա երկխոսություն սկսել, պայմանավորվել: Մենք շատ բան ենք որոշել, և արդյունքը կտեսնենք մինչև տարեվերջ»,- մանրամասնել է Զելենսկին ու հավելել, որ ուկրաինական կողմը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսություն սկսել որովհետև  ցանկանում է վերջ տալ պատերազմին:

«Եթե վաղը հողը՝ Դոնբասը, վերադարձնեն, պատրաստ եմ տասն անգամ, իսկ եթե Ղրիմը, ապա պատրաստ եմ հարյուր անգամ սեղմել ձեռքը: Հանուն արդյունքի ամեն ինչի պատրաստ եմ»,- ամփոփել է Ուկրաինայի նախագահը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պուտինը դրական է գնահատել Զելենսկիի հետ հանդիպումը:

Կրակոց Արարատի մարզում
22 Հունվարի 2020, 22:00 Կրակոց Արարատի մարզում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica