close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբեք չէի ստորագրի Մինսկի համաձայնագրերը. Զելենսկի

Աշխարհ

13 Դեկտեմբերի 2019, 12:34
 Երբեք չէի ստորագրի Մինսկի համաձայնագրերը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարություն է տարածել առ այն, որ ինքն ազդեցություն չունի Հետաքննությունների պետական բյուրոյի վրա, որը քրեական վարույթ է բացել Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ՝ 2015 թվականին Մինսկի համաձայնագրերը ստորագրելու ժամանակ պետական դավաճանության հնարավոր իրականացման մեղադրանքով. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է korrespondent.net-ը:

«Անկեղծ, ես ոչ մի ազդեցություն չունեմ Հետաքննությունների պետական բյուրոյի վրա, ինչպես և ցանկացած այլ իրավապահ մարմնի: Բայց մենք շաբաթը մի անգամ հանդիպում ենք բոլոր իրավապահ մարմինների հետ, պարզում ենք, թե ինչ է կատարվում մեր երկրում, ինչպիսին է քրեածին իրավիճակը և այլն: Բայց ես ձեզ կարող եմ իմ կարծիքն ասել սրա վերաբերյալ: Ես այն կարծիքին եմ՝  Պյոտր Պորոշենկոյի հետևում շատ մեղքեր են թաքնված, որոնք կապված են և՛ իր, և՛ իր շրջապատի հետ: Ինձ համար դժվար է մեկնաբանել այս գործը, որովհետև, անկեղծ լինեմ, ես երբեք չէի ստորագրի այդպիսի համաձայնագիր»,- շեշտել է Զելենսկին:

Նա նաև նշել է՝ ինքը չգիտի, թե կոնկրետ ինչ պայմաններում է ստորագրվել Մինսկի համաձայնագրերի ներկայիս տարբերակը:

«Ինձ համար դժվար է ասել: Ինձ թվում է, որ այնտեղ հեշտ չի եղել: Եվ երբ ասում եմ, որ ես երբեք չէի ստորագրի, ապա անկեղծ ասեմ, որ երևի, այս իրավիճակում երբեք մի ասա երբեք»,- մտահոգվել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ օրերս՝ դեկտեմբերի 10-ին, Ուկրաինայի պետական հետաքննությունների բյուրոն քրեական վարույթ է բացել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ՝ նրա կողմից Մինսկի համաձայնագրերը ստորագրելու շրջանակում հնարավոր պետական դավաճանության փաստով:  

Մինսկի համաձայնագրերի նպատակն Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության կարգավորումն է։ Այն համաձայնեցվել է դեռևս 2015 թվականի փետրվարի 11-12-ին Մինսկում կայացած գագաթնաժողովի շրջանակներում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica