close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան Հայաստանի նախաձեռնությամբ սահմանեց Շախմատի համաշխարհային օր

Աշխարհ

13 Դեկտեմբերի 2019, 11:42
 ՄԱԿ Գլխավոր ասամբլեան Հայաստանի նախաձեռնությամբ սահմանեց Շախմատի համաշխարհային օր

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան «Սպորտը զարգացման և խաղաղության համար» և «Խաղաղության մշակույթը» օրակարգի կետերի ներքո միաձայն ընդունեց «Շախմատի համաշխարհային օր» խորագրով բանաձև, որով հուլիսի 20-ը հռչակվում է որպես շախմատի համաշխարհային օր. Yerkir.am-ին հայտնում են ԱԳՆ-ից:

Բանաձևը, որը համահեղինակել են ՄԱԿ 53 անդամ պետություններ, ճանաչում է շախմատի ընձեռած հնարավորությունները Կայուն զարգացման 2030 Օրակարգի իրականացման, այդ թվում՝ կրթության զարգացման, կանանց և աղջիկների կարողությունների ամրապնդման, ներառականությանը, փոխըմբռնմանը և հարգանքին նպաստելու գործում։ Այն նաև ամրագրում է, որ շախմատը՝ որպես արդարությանը, ներառականությանը և փոխադարձ հարգանքին նպաստող խաղ, կարող է դրական դեր ունենալ ժողովուրդների միջև հանդուրժողականության և փոխըմբռնման միջավայր ձևավորելու առումով։ ՄԱԿ անդամ պետություններին, ՄԱԿ համակարգի մարմիններին, այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին, գործարար շրջանակներին և քաղաքացիական հասարակությանը կոչ է արվում նշել շախմատի համաշխարհային օրը և տարածել շախմատի առավելությունները, այդ թվում՝ կրթության և հանրային իրազեկման միջոցով։ 

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից Շախմատի համաշխարհային օրվա սահմանումը կարևոր հարթակ կընձեռի երկխոսությունը, համերաշխությունը և խաղաղության մշակույթն առաջ մղելու համար։ 

Արտակ Գալստյանն արդարացվել է
23 Սեպտեմբերի 2020, 16:09 Արտակ Գալստյանն արդարացվել է
Սան Ֆրանսիսքոյի Մարտահրաւէրը
23 Սեպտեմբերի 2020, 14:10 Սան Ֆրանսիսքոյի Մարտահրաւէրը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica