close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ ընտրություններում տպավորիչ հաղթանակի առթիվ

Աշխարհ

13 Դեկտեմբերի 2019, 11:35
 Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ ընտրություններում տպավորիչ հաղթանակի առթիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով  Մեծ Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրություններին:

Ըստ Yerkir.am-ի՝ Նա շնորհավորել է ձայների մեծամասնությունը ստացած Պահպանողական կուսակցության առաջնորդ Բորիս Ջոնսոնին:

«Շնորհավորանքներս Բորիս Ջոնսոնին՝ հզոր հաղթանակի կապակցությամբ: Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգներն այլևս ազատ կլինեն «Brexit»-ից հետո նոր, խոշոր առևտրային գործարք կնքելու հարցում: Այն կարող է շատ ավելի խոշոր և շահավետ լինել, քան Եվրամիության հետ որևէ այլ գործարք: Տոնի՛ր, Բորի՛ս»,- նշել է Թրամփը:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեկ՝ դեկտեմբրի 12-ին, Մեծ Բրիտանիայում մեկնարկել էին վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները: 

Ընտրական տեղամասերը բացվել են ժամը առավոտյան ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով 11:00-ին) և կփակվեն 22:00-ին: Ողջ գիշերն կընթանա ձայների հաշվարկը, իսկ արդեն առավոտյան վերջնականապես պարզ կդառնա՝ Մեծ Բրիտանիան մոտ ժամանակներս հնարավորություն կունենա արդյոք իր համար լուծելու Brexit-ի դիլեման և առաջ շարժվելու, թե բրիտանական քաղաքականությունը կմնա «առկախված խորհրդարանի» պատանդը:

Ամերիկա՜, Ամերիկա՜…
3 Օգոստոսի 2020, 22:35 Ամերիկա՜, Ամերիկա՜…
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica