close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+20°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հերիք չէ՞ ինչքան քար շպրտվեց Դաշնակցության վրա. Նվարդ Ավագյան

Հարթակ

12 Դեկտեմբերի 2019, 21:10
 Հերիք չէ՞ ինչքան քար շպրտվեց Դաշնակցության վրա. Նվարդ Ավագյան

Վերջին շրջանում կրկին ուղղորդված հակաքարոզչություն է ընթանում ՀՅ Դաշնակցության հանդեպ։ Որոշ շրջանակներ, կեղծելով, մանիպուլյացիայի ենթարկելով պատմության, քաղաքական գործընթացների շատ էջեր, միաժամանակ հաշվի առնելով, որ խորհրդային, այնուհետև ՀՀՇ-ական իշխանության տարիներից ՀՅԴ-ի նկատմամբ ձևավորված հակաքարոզչությամբ մեծացած, ու իրական պատմագրության չտիրապետող, փաստացի գիտելիքներով աչքի չընկնող որոշակի սերնդի ներկայացուցիչների առկայությունը, տիրապետելով տեղեկատվական և հոգեբանական ներազդեցության գործիքների՝ ամեն ինչ անում են, որպեսզի վարկաբեկեն ՀՅԴ-ն։ Բարեբախտաբար քիչ չեն նաև ուսյալ, ազնիվ և իրազեկ քաղաքացիները, որոնք տեսնելով այդ ուղղորդված ստոր քայլերը՝ այլևս չեն լռում և արտահայտում են իրենց կարծիքը։

Ստորև ներկայացնում ենք արցախյան շարժման և պատերազմի ողջ բովով անցած մտավորական, Արցախի գրողների միության անդամ, լրագրող Նվարդ Ավագյանի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հերթական հակադաշնակցական ապատեղեկատվական նյութի տակ մեկնաբանված խոսքը.

 «Ես կուսակցական չե՛մ եւ՝ փառք Աստծո... Բայց կարծում եմ, վատ հայ չեմ: Ու ես՝ ոչ վատ հայս, ուզում եմ հարցնել. հերի՞ք չէ տարբեր ժամանակներում ինչքան քար շպրտվեց Դաշնակցության վրա... Այդ ո՞ր իշխանությանն է (իր հենարան կուսակցությամբ) հաջողվել անել ավելի՛ն, քան՝ արել է ՀՅԴ-ն: Ոչ ոք կուրծք ծեծելու տեղ չունի, չէ՞... այդ է , որ կա: Չե՞ք մտածում, թե մեր երդվյալ թշնամիներն ինչու՞ են պաթոլոգիկ ատելություն տածում Դաշնակցության նկատմամբ եւ պատեհ թե անպատեհ՝ արտահայտում այն:

Դատարկ տեղի վրա քար չի նետվում ... Ուրեմն՝ թշնամու քարերով չբավարարվելով, մենք՝ յուրայիններս էլ մե՞ր քարն ենք նետում, որը... հազա՜ր անգամ ծանր է ՝ քան ազգի անշրջելի հակառակորդի ձեռքից թռած յուրաքանչյուրը:

Ի՞նչ ենք ուզում այդ կուսակցությունից. 100-տոկոսանոց ԱՆՍԽԱԼ քայլե՞ր՝ բոլոր ժամանակների կտրվածքով: Իսկ հայոց պատմության մեջ եղե՞լ է գոնե մեկ դյուրին եւ 100-տոկոսանոց ՀԱՅԱՆՊԱՍՏ ժամանակաշրջան , որպեսզի ամեն ինչ ավարտվեր հայությա՛ն կամեցածով, հայությա՛ն օգտին:

Այս անունները լսելուց (մեկ-մեկ պիտի կրկնեմ. Արթուր Մկրտչյան, Տողի Վիգեն, Արմենչո, Մարտունու Մերուժ, Աշոտ Բեկոր, Նորայր Դանիելյան, Վարդան Դուշման, Պետո, Կարոտ, Թաթուլ Կրպեյան, Շահեն Մեղրյան, Շոշի Ագո, Մհեր Ջուլհաճյան, Վիգեն Զաքարյան և ավելի քան հազար...) եւ Դաշնակցության հանդեպ ինչ-որ անձանց թե ուժերի կողմից անբարյացակամ վերաբերմունքի ամենաքիչը ժամանակակիցը լինելուց ուզում ես... գետինը մտնել՝ իրենց փոխարեն:

Ամոթ է, վերջ տալ է պետք հիմքից հոռի երեւույթին: Թշնամին մեզ հաղթել է լոկ այն ժամանակ, երբ թույլ է եղել միասնության մեր թթխմորը... Ու հիմա՛ էլ դրան է սպասում»:

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica