close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+18°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարը Արմեն Աշոտյանին չի հանդուրժում․ hraparak.am

Քաղաքական

12 Դեկտեմբերի 2019, 13:06
 Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարը Արմեն Աշոտյանին չի հանդուրժում․ hraparak.am

Օրերս Թբիլիսիում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի` Եվրանեսթի լիագումար նստաշրջանը, որին մասնակցում էր նաեւ հայկական պատվիրակությունը։ Եվ բավականին հետաքրքիր միջադեպ է գրանցվել. ԵԺԿ ֆրակցիայի նիստին հրավիրված է եղել նաեւ ՀՀԿ պատվիրակությունը` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ. գրում է hraparak.am-ը։

Դա դուր չի եկել Եվրանեսթի հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանին, ով գրավոր բողոք է ուղարկել Եվրանեսթի քարտուղարությանը` Աշոտյանի մասնակցության մասով, ինչին ի պատասխան՝ քարտուղարությունից նրան տեղեկացրել են, որ որեւէ քաղաքական պատվիրակություն, այդ թվում՝ քարտուղարությունը, իրավունք չունի միջամտելու եվրոպական ընտանիքների կուսակցությունների ֆրակցիաների աշխատանքին, եւ բացառապես ԵԺԿ-ի մենաշնորհն է` ում հրավիրել:

Հարցին, թե ինչու է նման բողոք հղել քարտուղարությանը, Գայանե Աբրահամյանն ասաց. «Ես բողոք չեմ ներկայացրել, պարզաբանում եմ խնդրել, որովհետեւ բոլոր հրավիրվողների համար պետք է լինի Եվրանեսթի բյուրոյի որոշում, որի անդամ եմ նաեւ ես։ Նամակ եմ ուղարկել, որը որեւէ կերպ բողոք չէր պարունակում, եւ փորձում էի հասկանալ, թե ինչ կարգավիճակով է այնտեղ լինելու Արմեն Աշոտյանը»: Ի՞նչ պատասխանեցին Ձեզ։ «Թե՛ իմ ուղարկած նամակը, թե՛ պատասխանը գաղտնի չեն. ասացին` որեւէ մեկը բյուրոյից Արմեն Աշոտյանին հրավեր չի ուղարկել, եւ եթե որեւէ տարբերակ Աշոտյանն ունի այնտեղ լինելու, ԵԺԿ նիստին մասնակցելն է»։

Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում:

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica