close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

1915.gov.tr թուրքական պետական անգլալեզու կայքի ստեղծման գլխավոր միտումը աշխարհին մոլորեցնելն է. թուրքագետ

Հասարակություն

12 Դեկտեմբերի 2019, 11:22
 1915.gov.tr թուրքական պետական անգլալեզու կայքի ստեղծման գլխավոր միտումը աշխարհին  մոլորեցնելն է. թուրքագետ

«Կայքի անունը պատահական չի ընտրված՝ 1915, դրանով թուրքերը փորձելու են շփոթության մեջ գցել թեմային անծանոթ մարդկանց» - Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով օրերս ստեղծված թուրքական՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող 1915.gov.tr կայքին, ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Թուրքագետի կարծիքով՝ կայքի անգլալեզու լինելը նույնպես պատահական չէ, դրանով նրանք փորձում են ազդել արտաքին աշխարհի վրա, որտեղ էլ տեղի են ունենում ցեղասպանության ճանաչման գործընթացի հիմնական զարգացումները.

«Կայքի ստեղծման գլխավոր միտումը մեկն է, հակազդել աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքներին, եթե մինչ այս չկար նման կայք, այսինքն՝ այն ժամանակ պետական, հասարակական տարբեր կառույցների ու լրատվամիջոցների միջոցով էին այդ ամենն անում, հիմա ստեղծվեց հարթակ, որտեղ ցեղասպանությունը ժխտող բոլոր փաստարկներն ու ելույթները ներառելու է իր մեջ»-բացատրում է մասնագետը:

Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք հայոց ցեղասպանության ճանաչումն աշխարհում մեծ թափ է առել, որից էլ մտահոգվելով՝ Թուրքիան նման քայլի է գնացել, թուրքագետը պատասխանեց.

«Եթե ասենք՝ մեծ թափ է առել, մի փոքր տեղի չի լինի, բայց շատ է քննարկվում:  Ցավոք, ԱՄՆ-ում վերջերս, և եվրոպական մի քանի երկրներում, մի մասի դեպքում, ցեղասպանության ճանաչումը բխում է ոչ այնքան նրանց հայամետությունից, այլ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից: Նրանցից ոմանք պարզ քաղաքական շահեր են առաջ տանում»:

Հարկ է նաև նշել, որ այս կայքի գործարկումը նաև ԱՄՆ-ում և աշխարհի բազմաթիվ երկրներում գործունեություն ծավալող Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի ակտիվ գործունեության հետևանք է: Այս տարվա հոկտեմբերի 29-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, շնորհիվ Հայ դատի ակտիվ աշխատանքների, ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Ի հեճուկս Հայ դատի նվիրյալների աշխատանքի՝ թուրքական այս կայքը հետապնդում է մոլորեցնող տեղեկատվություն 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Հիշեցնենք՝ օերերս  Թուրքիայի նախագահական տեղեկատվական վարչությունը ստեղծել է «1915.gov.tr» անվամբ կայքը՝ հետևյալ բաժիններով՝

«1915-ի իրադարձություններ»,                                                                                 

«Պաշտոնական հրամանագրեր»,

«Դատարանի վճիռներ»,

«Հայկական ահաբեկչություն»,

Հարցուպատասխան»:

«Հայկական ահաբեկչություն» կոչվող բաժնում նկարագրվում է 1970-80թթ. հայկական մի շարք վրիժառուական կազմակերպությունների՝ «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկների» (ՀՑԱՄ-JCAG), Հայ Յեղափոխական բանակի (Armenian Revolutionary Army - ARA), «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ASALA) գործողությունների հետևանքով սպանված կամ վիրավորված թուրք դիվանագետների նկատմամբ կիրառված պատժիչ գործողությունները:

Գևորգ Գյուլումյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica