close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2020
+0°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2020
USD1479.05
GBP1624.63
EUR1519.43
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուժի մեջ կմնա՞ն էլեկտրաէներգիայի գիշերային սակագները. «Հայաստանի Հանրապետություն»

Մամուլի տեսություն

12 Դեկտեմբերի 2019, 09:15
 Ուժի մեջ կմնա՞ն էլեկտրաէներգիայի գիշերային սակագները. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Վերջերս շատ է խոսվում Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման մասին: Ի՞նչ է սա ենթադրում, արդյո՞ք այդ ազատականացում ասվածը, ինչպես սովորաբար լինում է, չի հանգեցնելու սակագների բարձրացման, և ինչու՞ ենք դիմում այդ քայլին: Այս և այլ հարցերի պարզաբանումը ստանալու համար դիմեցինք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանին: Մանավանդ՝ սա այն հարցերին մեկն է, որ ներառված է մեր երկրի էներգահամակարգի՝ մինչև 2040 թ. զարգացման ռազմավարությունում, որ քննարկման փուլում է:

Փոխնախարարը նախ ընդգծեց, որ շուկայի ընդամենը 10 տոկոսն է ազատականացվելու սկզբնական փուլում, որպեսզի նաև տեսնեն, թե ինչ ռիսկեր կարող են լինել, և եթե հանկարծ վատ լինի, սարսափելի ոչինչ չկա, «հետ կգան»: Իսկ ինչ  վերաբերում է սակագների խնդրին, ապա պետությունն անպայման կկիրառի համապատասխան մեխանիզմներ՝ պայմանավորվածություններ թույլ չտալու համար:

զատականացման ժամանակ ուժի մեջ կմնա՞ն գիշերային սակագները: Ըստ Հակոբ Վարդանյանի պարզաբանման՝ շուկայի բարեփոխումների առաջին փուլի ընթացքում կդիտարկվեն նաև կիրառվող սակագնային քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, գիշերային և ցերեկային սակագների հետագա կիրառության նպատակահարմարությունն ու դրա այլընտրանքները, ամսական հաստատուն սպասարկման վճարների սահմանման անհրաժեշտությունը և այլն: Բայց խոցելի սպառողների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը մշտապես կմնա կառավարության ուշադրության կենտրոնում»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica