close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2020
-4°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետը ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համագործակցության օրակարգը

Քաղաքական

11 Դեկտեմբերի 2019, 22:20
 Վարչապետը ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համագործակցության օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին՝ Yerkir.am-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից: Հանդիպմանը ներկա էր ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:

Վարչապետը բարձր է գնահատել ՀԲ հետ համագործակցությունը և ընդգծել, որ գործընկերության շրջանակը լիովին համահունչ է ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին և երկրի զարգացման տեսլականին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2019 թ. Հայաստանի տնտեսությունն էական աճ և ձեռքբերումներ է արձանագրել, ինչի մասին են վկայում արձանագրված ցուցանիշները, և դա լավ նախադրյալներ է ստեղծում՝ բարեփոխումներն էլ ավելի մեծ թափով և հետևողականությամբ շարունակելու համար: Տնտեսական աճի ապահովման, հարկային բարեփոխումների և տնտեսական նախաձեռնությունների խթանման, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, ՓՄՁ, նաև միկրոբիզնեսի գործունեության համար  հնարավորությունների ստեղծման համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է ՀԲ հետ արդյունավետ գործակցությունը:

ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը շնորհակալություն է հայտնել արդյունավետ գործակցության համար և վերահաստատել ՀԲ պատրաստակամությունը՝ շարունակելու փոխշահավետ գործընկերությունը: Այս առումով նա անդրադարձել է ՀԲ խորհրդի կողմից նոյեմբերին «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» բյուջետային աջակցության ծրագրի հաստատմանը, որի շրջանակում բանկը կշարունակի Հայաստանում տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված տեխնիկական և ֆինանսական օժանդակությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համատեղ ընթացիկ ծրագրերի շուրջ, խոսել գործընկերության ընդլայնման հեռանկարների մասին: Անդրադարձ է եղել, մասնավորապես, տնտեսական աճին միտված ծրագրերի, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման, տրանսպորտի ոլորտներում ենթակառուցվածքների զարգացման, դատաիրավական, կրթության, առողջապահության բնագավառներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ համագործակցության հնարավորություններին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica