close
Եղանակը Երևանում
5 Ապրիլի 2020
+4°
+16°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի, թուրքերի և պանթյուրքիզմի մասին

Աշխարհ

11 Դեկտեմբերի 2019, 19:58
 Թուրքիայի, թուրքերի և պանթյուրքիզմի մասին

Yerkir.am-ը ներկայացնում է ռուս պատմաբան, փիլիսոփա, արվեստագետ Վլադիմիր Մախնաչի (1948- 2009)` տարբեր տարիների հոդվածներից ու ելույթներից հատվածներ, որոնք վերաբերում են Թուրքիային և պանթյուրքիզմին:

***

Անշուշտ, գոյություն ունեն թյուրքական լեզուներով խոսող ժողովուրդներ: Իսկ գոյություն ունի՞ թյուրքական ժողովուրդների միասնականություն: Բավական է նայել տարբեր թյուրքալեզու ժողովուրդների՝ համոզվելու համար, որ այդպես չէ: Այդպես չէ ռասայական իմաստով, քանի որ թյուրքերի մեծ մասը չափավոր մոնղոլոիդներ են՝ թույլ արտահայտված մոնղոլոիդ դիմագծերով (ասենք՝ թուրքմենները): Սակայն կան թյուրքեր, որոնք մաքուր եվրոպեոիդ են (օրինակ՝ չուվաշները), և կան մաքուր մոնղոլոիդ թյուրքեր (յակուտները և առավել ևս՝ տուվացիները): Նրանց արտաքինը վկայում է, որ լեզուների էվոլյուցիան գնացել է մի ճանապարհով, իսկ ժողովուրդներինը՝ բոլորովին այլ: Սակայն համեմատություն կարելի է տանել ոչ միայն ռասայական մակարդակում, այլ նաև՝ կրոնական: Թյուրքական լեզուներով խոսողների մեծ մասը մուսուլման է, անշուշտ՝ տարբեր մուսուլմաններ՝ և՛ սուննիներ, և՛ շիաներ, մինչդեռ չուվաշները ուղղափատ քրիստոնյա են: Հետևաբար, չուվաշները մշտապես կլինեն ոչ թե այլ թյուրքերի հետ, այլ ուղղափառների: Իսկ տուվացիները  հյուսիսային դեղնագդակ բուդդիստներ են (լամաիստ), նրանք էլ միասնական կլինեն բուդդիստ ժողովուրդների հետ, այլ ոչ թե՝ մուսուլման թյուրքերի:

Այսինքն՝ թյուրքական միասնականության մասին պատկերացումները, որին այդքան ձգտում են որոշ գործիչներ մեր պետության մեջ և հատկապես՝ Թուրքիայում, չի հիմնված որևէ իրական էթնիկ ընդհանրության, որևէ կրոնական-մշակութային հիմք վրա, հետևաբար՝ ցեղային արհեստական միասնականության տեսություն է, այսինքն՝ նացիզմ:

Մուսուլմանական միասնականությունը սահմանափակ է, և դրանում ոչ մի բացասական բան չկա: Իսլամական ֆուդամենտալիզմն ինչ-որ իմաստով օրինաչափ է ու սահմանափակ: Իսկ ահա պանթյուրքիզմը նացիզմ է:

* * *

Թուրքիան, անշուշտ, կայսրություն էր՝ որպես այդպիսին ձևավորվելով արդեն 14-րդ դարի կեսերին՝ Կոստանդնուպոլսի գրավումից դեռևս 100 տարի առաջ: Սակայն Թուրքիային (ի տարբերություն Հռոմի, Բյուզանդիայի, Ռուսաստանի) բնորոշ էին կայսերական ոչ բոլոր դիմագծերը: Թուրքիան, որպես կայսերական ազնվականության մաս, ձևավորեց շատ յուրահատուկ վերնախավ՝ ստրկական ծագմամբ վերնախավը: Օսմանյան զորահրամատարների և կուսակալների (փաշաներ), պալատական բարձրաստիճան պաշտոնյաների մեծամասնությունը ենիչերիներից էին՝ պետական ռազմական ստրուկներից:

Ենիչերիների շարքերը համալրվում էին ստրկացված ժողովուրդներից մանկահասակ երեխաների տեսքով հատուկ հարկատեսակի և երեխաների ուղղակի առևանգման հաշվին: Ենիչերիները, մանուկ տարիքում կարճ ժամանակ դաստիարակվելով թուրքական ընտանիքներում, արդեն պատանի հասակում  ապրում էին զորանոցներում և պրոֆեսիոնալ ռազմիկներ էին: Ստրուկներին մեծարելը և պարգևատրելը թուրքերի հաջող մտահղացումն էր. յուրաքանչյուր ենիչերի գիտեր, որ կարող է սպա դառնալ, փաշա կամ նույնիսկ՝ մեծ վեզիր (նման օրինակներ հայտնի էին): Այնուամենայնիվ, զբաղեցնելով բարձր պետական պաշտոններ, ենիչերին չէր դադարում լինել պետական ստրուկ: Նա կարող էր չափազանց հարուստ լինել, շրջապատված առասպելական շքեղությամբ, սակայն չկարողանար ժառանգություն թողնել, քանի որ, ըստ օրենքի, ժառանգներ չուներ: Դա սկզբունքային հակաազնվականական  ճանապարհ էր:

Ենիչերիներն աշխարհի ամենալավ հետևակն էին և հաղթում էին բոլոր  ճակատամարտերում, բացի մեկից՝ պարտվեցին Անկարայի ճակատամարտում, սակայն՝ Լենկ Թեմուրին, ընդ որում՝ նրանց այդպես էլ չհաջողվեց հանել դիրքերից, նրանց ոտնատակ արեցին փղերը: Ենիչերիներից վախենում էր ամբողջ Եվրոպան, և հետզհետե սկսում են վախենալ նաև սուլթանները: 16-րդ դարի Ստամբուլը չէր երկյուղում արտաքին թշնամուց, քանի որ այդ ժամանակ չկար Օսմանյան Թուրքիայից ավելի հզոր երկիր: Ամենասարսափելին, որ կարող էր տեղի ունենալ Ստամբուլում, ենիչերիների՝ սուլթանական սննդից հրաժարվել էր (որպես դրա նշան՝ շրջում էին կաթսաները): Որոշ սուլթաններ դրանից հետո զրկվել են կյանքից:

* * *

Թուրքերը և նրանց ենթակա ոչ թուրքերը գնալով միմյանց չեն հանդուրժում: Եվ 18-րդ դարում սկսվում են ազգային-ազատագրական շարժումները: Ի պատասխան թուրքերը շրջադարձ են կատարում դեպի ազգային պետություն: Այդ ճանապարհին Թուրքիան, այնուամենայնիվ մասնատվեց Առաջին աշխարհամարտի արդյունքում, թեև մի շարք տարածքներ իրենով անելու հնար գտավ՝ հաղթանակած պետությունների թվից Ռուսաստանի անհետանալու շնորհիվ: Ամրապնդվելով որպես ազգային պետություն՝ Թուրքիան իր տարածքի «զտում» իրականացրեց՝ հայերի երկու ցեղասպանություն, ասորիների ցեղասպանություն, հույների արտաքսում: Իսկ ներկայումս համաշխարհային հանրության  բարեհաճ անուշադրության պայմաններում թուրքերը կամաց-կամաց մորթում են իրենց խանգարող վերջին ժողովրդին՝ քրդերին:

* * *

1921-1922 թթ. Քեմալ փաշան՝ սկսնակ Աթաթուրքը, պատերազմում է մեր բազմադարյա դաշնակիցների՝ հույների ու հայկական դաշնակցական կառավարության հետ: Հայերի ու հույների հավերժ պաշտպան Ռուսաստանը բոլշևիկների ուժերով ուղղակի ռազմական հարված է հասցնում դաշնակցական կառավարության թիկունքին և ֆինանսական հարված՝ հույների թիկունքին՝ Քեմալին ոսկու հսկայական փոխառություն տրամադրելով, դրա արդյունքում հույները կորցնում են Զմյուռնիայի հատվածը, իսկ Թուրքիան, այդ ժամանակից սկսած, ձեռք է բերում վտանգավոր աշխարհաքաղաքական բնույթ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica