close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2020
-4°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահակ եպս. Մաշալյանը Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք

Տարածաշրջան

11 Դեկտեմբերի 2019, 18:01
 Սահակ եպս. Մաշալյանը Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին Ստամբուլում տեղի ունեցավ Կ. Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը: Ազգային պատգամավորական ժողովը 102 կողմ ձայներով պատրիարք ընտրեց Սահակ եպս. Մաշալյանին: 11 տարի առանց պատրիարք մնացած հայ համայնքը վերջապես ունեցավ իր հոգևոր հովիվը: 2008 թ. ի վեր նախկին պատրիարք երջանկահիշատակ Մեսրոպ արք. Մութաֆյանն այևս անկարող էր իրականացրել պատրիարքական պարտականությունները: Մութաֆյանի մահվանից՝ մարտի 8-ից հետո սկսել էր նոր պատրիարքի ընտրությունների ոչ սահուն գործընթացը, երբեմն էլ թուրքական իշխանությունների միջամտությամբ:

Պատրիարքի մյուս թեկնածուն՝ Արամ Աթեշյանը ստացել է 16 ձայն: Աթեշյանն արդեն շնորհավորել է Մաշալյանին. «Ազգային պատգամաւորական ժողովը այսօր կ՚ընտրէ Պոլսոյ Պատրիարքական Աթոռի 85-րդ գահակալը։ Շաբաթավերջի քուէարկութեան արդիւնքին հետ ուղիղ համեմատութեամբ գահ կը բարձրանայ Բարձր. Տ. Սահակ Ս. Եպսկ. Մաշալեան, որ վերջին շրջանին կը վարէր տեղապահի պաշտօն եւ այժմ արդէն կը ստանձնէ մեր նուիրապետական ու սուրբ Աթոռին ղեկը։ Այսու կու գանք անկեղծօրէն շնորհաւորել նորընտիր պատրիարքը, որուն կը մաղթենք յաջողութիւններ». – ըստ Yerkir.am-ի՝ նշված էր շնորհավորանքի մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica