close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2020
-3°
+1°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2020
USD1478.90
GBP1625.59
EUR1531.24
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արդարադատության նորանշանակ փոխնախարարի կենսագրությունը

Իրավունք

11 Դեկտեմբերի 2019, 16:00
 Արդարադատության նորանշանակ փոխնախարարի կենսագրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ դեկտեմբերի 10-ին, նոր որոշում է ստորագրել, որով Վահե Դանիելյանին արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել։

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1990 թ. 12 մայիսի, ք. Վանաձոր

Կրթություն
2011 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի որակավորում
2013 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի որակավորում
2016 թ. ավարտել է Կորեայի Զարգացման Ինստիտուտի Հանրային Քաղաքականության և Կառավարման Դպրոցը ՝ ստանալով Զարգացման քաղաքականության մագիստրոսի որակավորում

Աշխատանքային գործունեություն
2011-2012 թթ. – Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն ՀԿ-ում իրավախորհրդատու (կամավոր)
2012 թ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում փորձագետ
2012-2014 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Օրենսդրություն վերլուծության և կատարելագործման վարչության իրավական ակտերի մշակման բաժնի առաջին կարգի մասնագետ
2014 թթ. – «ՀՀ արդարադատության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կրտսեր փորձագետ
2014- 2015 թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ
2016-2018 թթ. – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, ՀՀ Աժ-ի ներկայացուցիչը ՀՀ սահմանադրական դատարանում
2018 թ. – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժինի պետ, ՀՀ Աժ-ի ներկայացուցիչը ՀՀ սահմանադրական դատարանում
2018 թ. հունիսի 8-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական

ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ, նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

Այլ տվյալներ
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, կորեերեն և չինարեն լեզուների:
Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ:

Կրակոց Արարատի մարզում
22 Հունվարի 2020, 22:00 Կրակոց Արարատի մարզում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica