close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2020
-6°
+1°Ցերեկ
-7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետը կոչ է անում Ամանորին չմտածել արտասահման մեկնելու մասին և հայացքներն ուղղել Երևանին, բայց Հայաստանը միայն Երևա՞նն է. Հոխիկյան

Բլոգեր

11 Դեկտեմբերի 2019, 14:53
 Վարչապետը կոչ է անում Ամանորին չմտածել արտասահման մեկնելու մասին և հայացքներն ուղղել Երևանին, բայց Հայաստանը միայն Երևա՞նն է. Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը, Yerkir.am-ի հաղորդմամբ, իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«ՀՀ վարչապետը կոչ է անում Ամանորին չմտածել արտասահման մեկնելու մասին և հայացքներն ուղղել Երևանին: Ողջունելի հայտարարություն է պետության ղեկավարի կողմից, բայց հռետորական հարց վարչապետին՝ Հայաստանը միայն Երևանն է՞:

ՀՀ բոլոր իշխանությունները տարիներ շարունակ Հայաստանի բոլոր ռեսուրսները կենտրոնացրել են Երևանում, իսկ Երևանում էլ՝ մայրաքաղաքի կենտրոնում, մինչդեռ Հայաստանում կարելի է, օրինակ, շատ լավ Ամանոր նշել նաև Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում, Մարտունիում, Արցախում և բազմաթիվ այլ բնակավայրերում:

Եթե ես լինեի վարչապետի տեղը, այլ տրամաբանության ու բարձրորակ տոնակատարություն կազմակերպելու հանձնարարություն կտայի ոչ միայն Երևանի քաղաքապետին, այլև մարզպետներին, և հավատացեք, կարելի է ամբողջ երկրում կազմակերպել համակարգված ու գեղեցիկ այնպիսի տոն, որ յուրաքանչյուր հայաստանցի և յուրաքանչյուր հայ Նոր տարվա տոները հիշի որպես լավագույնը Հայաստանի (Արցախը Հայաստան է) ցանկացած վայրում:

Մարզերում կազմակերպեք նույնպիսի հետաքրքիր թատերական տոնական ներկայացումներ, ինչպես արվում է Երևանում: Մարզերի երեխաներին էլ պարգևեք տոնական տրամադրություն, Ձմեռ պապը թող մարզերի երեխաներին էլ հյուր գնա և մարզային բնակավայրերի հրապարակներում էլ թող երեխաները վայելեն տոնը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica