close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+10°
+13°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1501.55
GBP1616.76
EUR1542.38
RUB16.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լավրովը Թրամփին առաջարկել է հրապարակել «ընտրություններին միջամտության մասին» ՌԴ-ԱՄՆ նամակագրությունը

Աշխարհ

11 Դեկտեմբերի 2019, 10:31
 Լավրովը Թրամփին առաջարկել է հրապարակել «ընտրություններին միջամտության մասին» ՌԴ-ԱՄՆ նամակագրությունը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է հրապարակել ՌԴ-ին վերագրվող ընտրություններին միջամտության թեմայով Մոսկվայի և Վաշինգտոնի նամակագրությունը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես հիշեցրի, որ մենք ԱՄՆ ներկայիս վարչակազմին առաջարկել ենք նամակագրությունը հրապարակայնացնել կիբեռտարածքում ռիսկերի հայտնվելու դեպքում հատուկ ստեղծված ալիքով, որը 2016 թվականի հոկտեմբերից 2017-ի հունվար իրականացվել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, որից պարզ կդառնա, որ մենք պատրաստ ենք ցանկացած հարցով համագործակցել՝ ընտրություններին մեր միջամտության մասին ԱՄՆ կասկածների առնչությամբ»,- պարզաբանել է Լավրովը Միացյալ Նահանգներում այցի արդյունքներով:

Միևնույն ժամանակ գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ ԱՄՆ նախորդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կտրականապես հրաժարվում էր այդ նամակագրությունը հրապարակել:

«Եթե նաև ներկայիս վարչակազմն է հրաժարվում այդ նամակագրությունը հրապարակայնացնել, ես չգիտեմ՝ ինչ պատկերացումներից ելնելով, ապա մենք էլ ի՞նչ կարող ենք առաջարկել»,- մտահոգվել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Հիշեցնենք, որ նախօրեին Լավրովը Պոմպեոյի հետ մամուլի ասուլիսում նշել էր, որ Մոսկվան պատրաստ է հրապարակել Վաշինգտոնի հետ նամակագրությունը, որն առնչվում է ԱՄՆ ընտրություններին ՌԴ միջամտությանը, հենց որ ամերիկյան կողմը հաստատի այդ փաստաթղթերի հրապարակմանն իր համաձայնությունը:

Գաղտնիքները չեն քննարկվում կամ «ռուսական միջամտություն»

Ըստ Լավրովի՝ ամերիկյան ընտրություններին իբր տեղի ունեցած ռուսական միջամտության թեման չի քննարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը:

«Մենք ընտրություններն ընդհանրապես չենք քննարկել»,- մանրամասնել է Լավրովը՝ անդրադառնալով Սպիտակ տան այն տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին, որ Թրամփն, ըստ շրջանառվող տեղեկությունների, ռուսաստանցի նախարարին զգուշացրել է ընտրություններին միջամտության անթույլատրելիության մասին:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե իր (Լավրովի) հետ հանդիպման ժամանակ Թրամփն արդյոք դժգոհե՞լ է դեմոկրատներից, որոնք Միացյալ Նահանգների նախագահի իմփիչմենթի գործընթաց են սկսել:

«Ես արդեն առաջին հարցին պատասխանելիս ասացի, թե մենք ինչպիսի թեմաներ ենք քննարկել, նաև սկզբում ասացի: Ոչ մի այլ բանի մասին այլևս խոսք չի գնացել»,- ամփոփել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica