close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քառորդդարեայ պատւաբեր աւանդը. Իրանի Հայ Արհեստաւորների միութիւնը նշանաւորել է իր հիմնադրման 25-ամեակը

Սփյուռքի ձայնը

11 Դեկտեմբերի 2019, 10:13
 Քառորդդարեայ պատւաբեր աւանդը. Իրանի Հայ Արհեստաւորների միութիւնը նշանաւորել է իր հիմնադրման 25-ամեակը

Yerkir.am-ը ներկայացնում է Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանի շնորհավորական խոսքը՝  Իրանի Հայ Արհեստավորների միության 25-ամյակի առիթով:

Դեկտեմբերի 10-ին իր կենտրոնավայրի «Արամ Մանուկեան» սրահում, Իրանի Հայ Արհեստաւորների միութիւնը նշանաւորել է իր հիմնադրման ու գործունէութեան 25-ամեակը:

Քառորդդարեայ աւանդ, որն էլ ինչ խօսք՝ յաւուր պատշաճի ու անհրաժեշտաբար պէտք է, որ նշւէր՝ համապատասխան գնահատականը ստանալու համար:

Թէեւ սկզբնական շրջանում միութիւնը ինքնահռչակւեց որպէս «հաւաքականութիւն», բայցեւայնպէս՝ երախտաւոր հիմնադիրների կողմից ձեւաւորւած նոր միաւորին աւելի կազմակերպւած ու կայացած կարգավիճակ հաղորդելու մտօք՝ նոյն «հաւաքականութիւնը» փոխարինւեց «միութիւն» հասկացութեամբ, շարունակելով իր գործունէութիւնը միեւնոյն հասկացութեան օրինաչափութիւններով, միանգամայն արդարացնելով իր համայնօգուտ-ժողովրդանւէր գործունէութիւնը:

Մինչ այդ, սակայն, ՀԱՅ ԱՐՀԵՍՏԱՒՈՐԸ իր ծանրակշիռ կոչումով ու վաստակով արդէն իսկ համերկրային մակարդակով իրանահայի հպարտութեան գործօն-առարկայ է հանդիսացել, իսկ որպէս համախումբ միաւոր կամ միութիւն ցուցադրել նոյն հպարտութեան չափորոշիչները, երբ իր անսակարկ մասնակցութիւնն ու ներդրումն էր ունենում պարտադրեալ պատերազմում կամ՝ առհասարակ երկրի արհեստակցական թէ՛ արդիւնաբերական առաջընթացի պատւաբեր առաքելութեամբ: Յատկապէս՝ անհերքելի ու անմոռանալի է միութեան վիթխարի այն գործունէութիւնը, երբ պարբերական ցուցահանդէսներով բազմահազար դիտորդների հիացական հայեացքների ներքոյ, ի ցոյց էր դրւում հայ արհեստաւորի բազկի, մտքի եւ ազնիւ ոգու արգասիքների անկրկնելի նմուշները, որոնք մշտապէս ուղեկցւել են մեզ, որպէս իրանահայի՝ բարձր ճակատով շարունակելու մեր նւիրական երթը իրանական հնամենի երկրում:

Սիրելի հայ արհեստաւորներ, շնորհաւորելով ձեզ՝ որպէս անհատ-միաւորներ կամ՝ տւեալ դէպքում, որպէս 25-ամեայ հաւաքականութիւն ու միութիւն, մաղթում ենք տոկունութիւն ու յարատեւութիւն, ի փառս իրանահայ հինաւուրց ու ազնիւ համայնքի…:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica