close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2020
+13°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավելի շատ նողկանք կզգամ, քան հպարտություն. Ասադը՝ Էրդողանի հետ շփման մասին

Աշխարհ

10 Դեկտեմբերի 2019, 17:05
 Ավելի շատ նողկանք կզգամ, քան հպարտություն. Ասադը՝ Էրդողանի հետ շփման մասին

Սիրիական ԶԼՄ-ները հրապարակել են երկրի նախագահ Բաշար Ասադի հարցազրույցը, որը իտալական Rai հեռուստառադիոկորպորացիան հրաժարվել է եթեր հեռարձակել:

Ասադը հարցազրույցում հայտարարել էր, որ «ԱՄՆ-ի, Արևմուտքի և Թուրքիայի միջամտությունը բացասական ազդեցություն է ունեցել Սիրիայի համար, ի տարբերություն Ռուսաստանի, որը հակամարտության մեջ վերականգնել է ուժերի հավասարակշռությունը»: Նրա խոսքով՝ Մոսկվան աջակցում է Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ Ասադն ընդգծել է, որ Թուրքիայի հետ գործարքները կարճաժամկետ բնույթ ունեն, իսկ երկարատև հեռանկարով Թուրքիան պետք է լքի Սիրիան:

Պետության ղեկավարը խոստովանել է, որ ավելի շատ նողկանք, քան հպարտություն կզգա, եթե հարկ լինի շփում ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ասադն ընդունել է, որ Սիրիայի իշխանությունները շատ սխալներ են թույլ տվել: Ըստ նրա՝ ծայրահեղականությունը տարածաշրջանում ի հայտ է եկել 1960-ականներին, իսկ 1980-ականներին ՝ արագացել, ըն որում՝ Սիրիայի իշխանությունները «շատ հանդուրժող» են եղել ծայրահեղականների նկատմամբ: «Ես խոսում եմ տարբեր կառավարությունների մասին, այդ թվում՝ իմ՝ մինչև պատերազմը»,- նշել է նա:

Ասադը պարզաբանել է, թե ինչու են Եվրոպայում փախստականներ հայտնվել՝ ահաբեկչության պատճառով, որին օժանդակում են Եվրոպան և, իհարկե, ԱՄՆ-ն ու Թուրքիան, սակայն հենց Եվրոպան էր Սիրիայում քաոս ստեղծելու հիմնական խաղացողը: Սիրիայի նախագահը պատմել է նաև Հռոմի պապի հետ  իր նամակագրության մասին: Հռոմի պապը հուլիսին նամակ էր գրել Ասադին՝ անհանգստություն հայտնելով Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակի հետ կապված, մասնավորապես՝ խոսքն Իդլիբի մասին էր: Ըստ Ասադի՝ նամակի բովանդակությունից ինքը հասկացել է, որ Վատիկանը չունի կատարվածի ամբողջական պատկերը, հավանորեն ներկայացվում է, թե «վատ կառավարությունը» սպանում է «լավ մարդկանց»: Պատասխան նամակում Ասադը Ֆրանցիսկոս պապին ներկայացրել է իրական պատկերը՝ նշելով, որ Սիրիայի իշխանություններն առաջին հերթին հոգ են տանում խաղաղ բնակիչների մասին, «քանի որ չի կարելի ազատագրել որևէ շրջան, երբ մարդիկ քեզ դեմ են»: «Խաղաղ բնակչության աջակցությունն անհրաժեշտ է հաջող ռազմական գործողություն իրականացնելու համար»,- հայտարարել է Ասադը:

Նա հույս է հայտնել, որ  Վատիկանը կարող է համոզել մյուս երկրներին՝ չմիջամտել Սիրիայի գործերին:

Հիշեցնենք, որ Rainews24 հեռուստաալիքը մի քանի անգամ հետաձգել է Ասադի հետ հարցազրույցի հեռարձակումը: Դամասկոսը իտալական ընկերությանը մեղադրել է Սիրիայում իրավիճակի մասին ճշմարտությունը թաքցնելու մեջ և սպառնացել ինքնուրույն հրապարակել հարցազրույցը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica