close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2020
-2°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարծում եմ՝ ինչ-որ մեկը ծխել է և գրել հոդվածը․ ՀՅԴ ԳՄ անդամը՝ պարտիզանական պայքարի մասին

Քաղաքական

10 Դեկտեմբերի 2019, 16:49
 Կարծում եմ՝ ինչ-որ մեկը ծխել է և գրել հոդվածը․ ՀՅԴ ԳՄ անդամը՝ պարտիզանական պայքարի մասին

Եթե Սովետական ժամանակներում լինեինք՝ կասեի հոդվածը կարող է «Ոզնիում» են տպված եղել։ Այս մասին AD TV «Հարցազրույց» հաղորդման ընթացքում անդրադառնալով տարածված լուրերին, թե ՀՅԴ մարմինը շրջաբերական է իջեցրել՝ հրահանգելով պարտիզանական գործողություններ իրականացնել իշխանությունների դեմ, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը։

«Այլապես կարծում եմ՝ ինչ-որ մեկը ծխել է և գրել հոդվածը»։

Դիտարկմանը, թե նման բան չկա՝ նա նշեց, որ դա աբսուրդ է։

«Դա ոչ թե զառանցանք է, այլ զառանցանքից էլ մի բան էլ անդին է։ Պարտիզանական պայքարը հիմարություն է, այսինքն, ինչ են պատկերցնում այդ մարդիկ։ Այդ պարտիզանական պայքար ասվածը որ կա, դա ընդհանրապես դաշնակցական բառապաշարի մաս չէ, որ ասեին ֆիդայական պայքար, ազգային ազատագրական պայքար կհասկանայի։ Փոխաբերական պարտիզանական պայքար շատ տարբեր տեղեր օգտագործվում են»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ համալսարանական տարիներին մարքեթինգ ուսումանսիրելիս անգամ նման տերմինն օգտագործվում էր ու ամեն պարտիզանական պայքար զենքով կրակել չի ենթադրում։

Նա վստահեցրեց, որ հոկտեմբերի 30-ի հանդիպման ժամանակ նման միտք չի հնչեցվել։

«Հոկտեմբերի 30-ի ժամանակ ԳՄ-ի հրավիրած խորհրդակցությունն է եղել, որին հրավիրվել էին մարզային կոմիտեների անդամները, կուսակցության մեջ հեղինակություն վայելող անդամները և քննարկվել է Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը։ Կարծիքները, որ հնչել են, իրարից տարբեր են հնչել։ Մեր մոտ միայն չի հնչում ղեկավարի կարծիքը, որին բոլորը ծափ են տալիս, եղել է կարծիքների բախում, քննարկում և ԳՄ-ն արձանագրել է, թե ինչ մոտեցումներ կան երկրում ստեղծված իրավիճակի մասին, թե հետագա անելիքների մասին»,-ասաց Խաչատրյանը։

Անդրադառնալով կուսակցությունից անդամների հեռացմանը՝ նա նշեց, որ կա որոշակի կանոնադություն, վարվեցողության կանոններ, որոնք խախտողները հեռացվում են շարքերից։

«Կուսակցությունը գոյություն ունի 130 տարի հենց այն պատճառով, որ ունի հզոր գաղափարախոսություն և կարգապահություն, այդ անդամները խախտել էին կարգապահական նորմերը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica