close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իտալիայի ըննդիմության հայամետ առաջնորդը հրաժարվել է «Nutella»-յից՝ իմանալով, որ դրա մեջ օգտագործվում է թուրքական պնդուկ

Աշխարհ

10 Դեկտեմբերի 2019, 15:51
 Իտալիայի ըննդիմության հայամետ առաջնորդը հրաժարվել է «Nutella»-յից՝ իմանալով, որ դրա մեջ օգտագործվում է թուրքական պնդուկ

Իտալիայի Ներքին գործերի նախկին նախարար և փոխվարչապետ, աջակողմյան ըննդիմության առաջնորդ Մատտեո Սալվինին հայտարարել է, որ արդեն չի սիրում հայտնի «Nutella» շոկոլադե կրեմից՝ իմանալով, որ դրա բաղադրության մեջ օգտագործվում է թուրքական պնդուկ. «Իմացա, որ Nutella-յի մեջ թուրքական պնդուկ է օգտագործվում, ես նախընտրում եմ օգնել միայն իտալական ապրանքներ օգտագործող կազմակերպություններին». -  ըստ Yerkir.am-ի՝ Ռավեննա քաղաքից հայտարարել է Սալվինին:

Սալվինին իտալական Ferrero կազմակերպությանը կոչ է արել կրեմի բաղադրության մեջ օգտագործել միայն իտալական պնդուկ: Սալվինին բազմիցս է «Նախ Իտալիան» կարգախոսով հանդես եկել իտալական ապրանքների օգտագործման քարոզով:

Հիշեցնենք, որ հենց Սալվինիի և նրա «Լիգա» կուսակցության կողմից էր այս տարվա ապրիլի 10-ին օրինագիծ մշակվել «Հայոց ցեղասպանության ճանաչման» վերաբերյալ, որն էր ընդունվել էր Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից: Այդ օրինագծով կոչ էր արվում իտալական կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային գնահատական:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica