close
Եղանակը Երևանում
15 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քասաղի հովտի Թուխ Մանուկ մատուռն ու նրա տարածքի պատմական ժառանգությունը

Մշակույթ

10 Դեկտեմբերի 2019, 10:56
 Քասաղի հովտի Թուխ Մանուկ մատուռն ու նրա տարածքի պատմական ժառանգությունը

Նկար 1

Ծաղկունյաց լեռնաշղթայի դիմացի փոքրիկ բլրակի վրա, Ապարանյան ջրամբարից հարավ` Քասաղ գետի աջակողմյան բարձունքների գագաթին վեր է խոյանում փոքրիկ և առաջին հայցքից անշուք այս մատուռը, որը տեղացիներն սովորաբար անվանում են Թուխ Մանուկ: Նմանատիպ անունով մատուռներ Քասաղ գետի հովտում բազմաթիվ են: Մատուռի կառուցման համար ճարտարապետական յուրահատուկ լուծումներ չեն արվել, այն պարզապես երկրաչափական քառակուսի հիշեցնող կառույց է, կառուցված հայկական կարմիր տուֆով: Տանիքի վրայի փոքրիկ գմբեթանման կառույցը և դեպի արևելք նայող քրիստոնեական խաչը հիշեցնում են, որ այն քիրստոնեական սրբատեղի է, որի հետ ևս կապված են ծիսական հետաքրքիր և բովանդակալից ավանդույթներ:

Այս վայրի արժեքավորությունը կայանում ոչ  միայն  այս մատուռի առկայությամբ: Մատուռի հարակից տարածքներում առ այսօր պահպանվել են միջնադարյան բնակատեղիի մնացորդները:  Այն  եղել է Արագածոտն գավառի տիրակալ Վաչուտյան իշխանների ամառանոցը և տոհմական գերեզմանատեղին: Այստեղ եղել է նաև միջնադարյան եկեղեցի, պատմական որոշ աղբյուրների հավաստմամբ եկեղեցին մասամբ ավերվել է մոնղոլական արշավանքների շրջանում:

Նկար 2

Նկար 3

Նկար 4

Նկար 5

Նկար 6

Նկար 7

2-րդից  7-րդ նկարներում պարզորոշ երևում են միջնադարյան շինությունների հիմնային մասերի մնացորդները, որոնք ևս մեկ անգամ գալիս են փաստելու, որ այս վայրը միջնադարում բավականին բարձր զարգացման հասած բնակատեղի է եղել:  2000-ականների սկզբին այստեղ ուսումնասիրություններ են կատարել մի քանի գիտական արշավախմբեր, որոնց աշխատանքները կիսատ են մնացել, հնավայրը կարիք ունի նոր ավելի խորը ուսումնասիրությունների:

Նկար 8

Նկար 13                                                                                 Նկար 14

  

Մնացյալ այս գերեզմանաքարերը հաստատում են, որ այս վայրում բավականին խոշոր դամբարանադաշտ է եղել: Ի դեպ Գերեզմանաքարերը բավական հմտորեն հղկված են, ինչը փաստում է, որ այն հմուտ վարպետների ձեռքի աշխատանք է, իսկ միջնադարում իրենց նման ճոխությւն կարող էին թույլ տալ միայն ազնվական ծագում ունեցող այրերը:

Նկար 15                                                                       Նկար 16

  

Նկար 15-ի հորինվածքով քարերը սովորաբար տեղադրվում էին եկեղեցիների գմբեթների վրա, որ մեջ էր ամրացվում եկեղեցու գլխավոր խաչը, իսկ նկար 16-ում առկա  խաչքարերը միջնադարում  սովորաբար լինում էին եկեղեցիների պատերի շարվածքներում: Սա հաստատում է այն փաստը, որ տարածքում եղել է խոշոր եկեղեցի: 

Հենց եկեղեցու հիմնային մասերի մնացորդների վրա  խորհրդային տարիներին կառուցվել է Թուխ Մանուկ մատուռը:  Հարակից գյուղերի տարեց բնակիչների վկայությամբ վայրը սրբատեղի է եղել մինչև Խորհրդային կարգերի հաստատումը:

19-րդ դարի առաջին կեսին  Խոյից, Սալմաստից, Մուշից, Սասունից, Վանից և այլ բնակավայրերից եկած վերաբնակների համար վայրը միշտ եղել է սրբատեղի:

Ներկա մատուռը կառուցել են  Ապարանի ջրամբարի տարածքում մնացած Քասաղ և Զովունի գյուղի բնակիչները, որոնք ջրամբարի կառուցման արդյունքում տեղափոխվեցին Երևանի հարակից տարածքներ, բայց այս վայրը նրանց համար առ այսօր շարունակում է մնալ  սրբատեղի:

Այտեղ պարբերաբար այցելում են տաղավար տոների ժամանակ, չմոռանալով մատուռին նվիրաբերել փոքրիկ ընծաներ և յուրաքանչյուր այցելու իր սրբազան պարտքն է համարում զբաղվել մատուռի մաքրությամբ:

Այս մատուռի անունը կապվում է նաև մաշկային զանազան հիվանդությունների բուժման հետ: Ինչպես վկայում են հարկից գյուղերի տարեցները պարզապես անհրաժեշտ է, որ հիվանդը մատուռ բարձրանա սրտում ունենալուվ անվերապահ հավատ առ աստաված: Իհարկե բազմաթիվ են դեպքերը, երբ Թուխ Մանուկ մատուռ այցելությունը օգնել է բազմաթիվ մարդկանց հաղթելու հիվանդությանը:

Ստորև ֆոտոշարքը  ներկայացնում է մատուռի ներսի հատվածը`զարդարված քրիտոնեական ոճի քանդակներով և սրբապատկերներով.

  

 

  


Մհեր Համբարձումյան

Արագածոտնի Վարդենիս գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica