close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+18°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2020 թվականի հունվարի 1-ից հետո հարկային համակարգում էական փոփոխություններ են լինելու. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

10 Դեկտեմբերի 2019, 09:36
 2020 թվականի հունվարի 1-ից հետո հարկային համակարգում էական փոփոխություններ են լինելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020 թվականի հունվարի 1-ից հետո հարկային համակարգում էական փոփոխություններ են լինելու: Ինչպես հայտնի է, այս տարվա հունիսին խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը և այն ուժի մեջ է մտնում հենց հունվարի 1-ից: Այսպիսով, հունվարի 1-ից բոլոր աշխատավարձ ստացողները վճարելու են 23 տոկոս եկամտահարկ, սակայն յուրաքանչյուր տարի այն 1 տոկոսով էլ կնվազի, և 2023 թվականից կգործի 20 տոկոս եկամտահարկ:

Դրան զուգահեռ փոփոխություններ են լինելու նաև կուտակային կենսաթոշակային համակարգում: Եթե այժմ քաղաքացին իր աշխատավարձից վճարում է 2.5 տոկոս պարտադիր վճար, իսկ պետությունը` 7.5 տոկոս, ապա աստիճանաբար 2023 թվականին այն կհավասարեցվի: Մասնավորապես, 2020 թվականից քաղաքացին կվճարի 3.5 տոկոս, հաջորդ տարի 4.5 տոկոս, իսկ արդեն 2023 թվականին` 5 տոկոս»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica