close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եհովայի վկաների գործով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 242.000 եվրո. Tert.am

Իրավունք

10 Դեկտեմբերի 2019, 09:14
 Եհովայի վկաների գործով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 242.000 եվրո. Tert.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Աղայանն ու մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է հայցվորներին վճարել ընդհանուր առմամբ 242,000 եվրո: Այս մասին գրում է Tert.am-ը: 

Նշվում է, որ գործը հարուցվել է 22 դիմումների (Սերգեյ Աղայանի և 21 այլ հայցվորների դիմումների) հիման վրա՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դատարանը գործը քննել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածով:
Հայցվորները Եհովայի վկաներ են, որոնք զինվորական և այլ քաղաքացիական ծառայություն իրականացնելուց հրաժարվելու համար դատապարտվել են 2012-ին՝ տարբեր ամսաթվերի: Հայցվորների բողոքի առարկան այն է, որ քրեական դատավարության ընթացքում խախտվել են իրենց իրավունքները, որոնք ամրագրված են Կոնվենցիայի 9-րդ հոդվածով:

Վերջիններս 10,000-ական եվրո են պահանջել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 2000՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում: ՀՀ կառավարությունը պատասխանել է նշելով, որ գումարի ծավալը չափազանցված է, սակայն դատարանն այն խելամիտ է համարել և պարտավորեցրել է 10,000-ական եվրո վճարել` որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 1000 եվրո՝ տեղի դատական ծասերը փակելու համար: 

Ամերիկա՜, Ամերիկա՜…
3 Օգոստոսի 2020, 22:35 Ամերիկա՜, Ամերիկա՜…
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica