close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2020
+21°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հ1-ից հեռացված աշխատակիցներից 2-ը վերականգնվել են աշխատանքի

Իրավունք

9 Դեկտեմբերի 2019, 17:36
 Հ1-ից հեռացված աշխատակիցներից 2-ը վերականգնվել են աշխատանքի

Հանրային հեռուստաընկերության` աշխատանքից հեռացված լրագրողներ Սիրանույշ Մուրադյանն ու Լիանա Կարապետյանը, ըստ Yerkir.am-ի, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում են, որ դատարանն իրենց վերականգնել է աշխատանքի:

«ՀԱՂԹԱՆԱԿ...
Հանուն Հայաստանի Հանրապետության... Վարչական դատարանը՝ Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, րոպեներ առաջ բացարձակ արդար վճիռ կայացրեց. բավարարեց իմ ու Լիանայի հայցը՝ ընդդեմ Հեռուստառադիոխորհրդի ապօրինի որոշման։ Վիրտուոզ էր փաստաբան Տիգրան Ղազարյանի պաշտպանությունը... շնորհակալ ենք»,-գրել է Սիրանույշ Մուրադյանը:

Լիանա Կարապետյանը գրել է․ «Հանրայինհեռուստաընկերությունում տիրող կամայականություններին մենք մեր բաժին հարվածը հասցրինք!!! Այս տարեսկզբին անհիմն ազատվեցինք #Հ1 #ԼՈՒՐԵՐՈՒՄ մեր լրագրողական երկարամյա աշխատանքից։ Միակ բացատրությունը, որ ստացանք' ՀՆԵՐԻ ՀԵՏ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ (#ՊետրոսՂազարյան)...
Արդարությունը հիվանդացավ, բայց չմահացավ... Ավելի քան 10 ամիս ձգված դատավարությունն ավարտվեց Լիանա Կարապետյանի ու Սիրանույշ Մուրադյանի հաղթանակով!!! Վարչական դատարանը բավարարեց մեր հայցը' ընդդեմ #Հ1 #ՀՀՌԽ-ի տանդեմի!!!»։

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Հանրային հեռուստառադիոխորհրդի որոշմամբ Սիրանույշ Մուրադյանն ու Լիանա Կարապետյանը հեռացվել էին Հանրային հեռուստաընկերությունում աշխատանքից: Աշխատակիցները դիմել էին վարչական դատարան՝ աշխատանքից ազատման հրամանը համարելով անհիմն: 

Հայտնաբերվել է չպայթած ական
22 Սեպտեմբերի 2020, 20:11 Հայտնաբերվել է չպայթած ական
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica