close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2020
+21°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առողջապահական հարկը աղքատությունը կանխարգելելու համար է․ Արսեն Թորոսյան՝ Փաշինյանի կաբինետի անդամի յուրօրինակ տրամաբանությունը

Հասարակություն

9 Դեկտեմբերի 2019, 18:30
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առողջապահական հարկը աղքատությունը կանխարգելելու համար է․ Արսեն Թորոսյան՝ Փաշինյանի կաբինետի անդամի յուրօրինակ տրամաբանությունը

ՀՀ առողջապահության նախարարի հետ Yerkir.am-ի հարցազրույցը պետք է լիներ բնակչության առողջության պարտադիր ապահովագրության հայեցակարգի նախագծի մասին։

Մարդկանց «մաշկին մոտ» ամենաառանցքային հարցը՝ ինչու պետք է աշխատավարձի գրեթե կեսը տարբեր հարկերի ուղղող քաղաքացին ևս 6 տոկոս տրամադրի առողջության ապահովագրությանը՝ այն դեպքում, որ ՀՀ բնակչության մեկ երրորդը, ըստ Վիճակագրական ծառայության, աղքատ է, Արսեն Թորոսյանը տրամաբանորեն սխալ հարց որակեց, ասաց՝ այս լրացուցիչ հարկը աղքատությունը կանխարգելելու համար է։

Ներքաղաքական զարգացումներից տրամաբանորեն բխող ևս մեկ հարց ուղղեցինք Արսեն Թորոսյանին․ նախընտրական մրցավազքում քաղաքական գրեթե բոլոր ուժերը խոստանում էին բնակչության առողջության ապահովագրման համակարգ ներդնել։ Այս դեպքում ինչո՞ւ իր թիմը «թիկունք չի կանգնում» մի նախագծի, որը բխում է հենց այդ թիմի լիդերի նախընտրական խոստումից։ Ա՛յս զարգացումը Արսեն Թորոսյանի համար միանգամայն տրամաբանական է․ նախընտրական խոստումը քաղաքական նպատակի մասին է, իսկ իր թիմի անդամները դրան հասնելու այլ միջոցներ են պատկերացնում։

Տարակուսանքին՝ գուցե ժողովրդի շրջանում Արսեն Թորոսյանի հեղինակության աճի հանդեպ վարչապետի խա՞նդն է խոչընդոտում լավ նախագծի կյանքի կոչվելուն, Թորոսյանն ասաց՝ վարչապետը ոչ մեկին խանդով չի վերաբերվում։

Արթուր Վանեցյանի ճակատագրին արժանանալու վախ, ասաց, չունի, բայց Վանեցյանի անունն իսկ լսելը բավարար էր, որ նախարարը, հարցազրույցը կիսատ, վեր կենա և գնա տեսախցիկի առջևից։ Զրույցն անավարտ հեռանալը, փաստորեն, ևս մեկ թրենդ է, որ զարդարում է նոր Հայաստանի նորաթուխ պաշտոնյաներին։

Ուշագրավ է, որ Արսեն Թորոսյանը Փաշինյանի կաբինետի արդեն երկրորդ անդամն է, որը Yerkir.am-ին զարմացնում է պատասխանների ինքնատիպ տրամաբանությամբ․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էր նրան նախորդում։

Արսեն Թորոսյանի հետ անավարտ հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․

Աննա Բալյան

Հայտնաբերվել է չպայթած ական
22 Սեպտեմբերի 2020, 20:11 Հայտնաբերվել է չպայթած ական
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica