close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2020
-5°
+3°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կանխվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի փոխանցումները

Իրավունք

9 Դեկտեմբերի 2019, 15:49
 Կանխվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի փոխանցումները

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում զննության են ենթարկվել շինանյութ տեղափոխող բեռնատար ավտոմեքենան և վարորդը։ Վերջինիս բանվորական բաճկոնի գրպանից հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,3 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված. Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 02։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատել են, որ արտաքին պահակակետի և ճաշարանի միջև ընկած հատվածում տեղի է ունեցել ներնետում։

Հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, ինչի արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով ծանրությունն ապահովող քարին ամրացված ծխախոտի տուփ, որում առանձնացված առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 4,7 և 1,5 գրամ, դեղնականաչավուն զանգվածներով լի փաթեթներ։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica