close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2020
+21°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծածուկ օրենքի նախագիծ երթևեկության բալային համակարգի տակ թաքնված. Անի Սամսոնյանի մտահոգությունը

Բլոգեր

9 Դեկտեմբերի 2019, 13:55
 Ծածուկ օրենքի նախագիծ երթևեկության բալային համակարգի տակ թաքնված. Անի Սամսոնյանի մտահոգությունը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում, Yerkir.am-ի հաղորդմամբ, անդրադարձել է «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումին:

Նա, մասնավորապես, նշել է. 

 «Ծածուկ օրենքի նախագիծ երթևեկության բալային համակարգի տակ թաքնված:

Ընդունվեց «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումը, ըստ որի Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով` բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից ընդունվածների:

Այսինքն`այսուհետ, հարգելի քաղաքացիներ, ՃՈ որոշումները բողոքարկելու համար դուք պիտի վճարեք պետական տուրք:

Կարճ ասած` ամեն ինչ անում են, որ դուք չբողոքարկեք: ԴԱՀԿ-ն մեզ քիչ էր, երևի…

Ես դեմ եմ քվեարկել»: 

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը:

Հայտնաբերվել է չպայթած ական
22 Սեպտեմբերի 2020, 20:11 Հայտնաբերվել է չպայթած ական
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica