close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2020
+0°
+3°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաշնակցականի երդումը նման չէ «հորս արև, մորս արև» առօրյա երդումներին. Արշակ Մեսրոպյան

Հասարակություն

9 Դեկտեմբերի 2019, 13:30
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաշնակցականի երդումը նման չէ «հորս արև, մորս արև» առօրյա երդումներին. Արշակ Մեսրոպյան

Դաշնակցականի երդումը սովորական երդում չէ՝ նման «հորս արև, մորս արև» առօրյա երդումներին, դրա համար էլ ոչ բոլորն են կարողանում դառնալ դաշնակցական՝ ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական հարցերի գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ՀՅԴ շարքերից երիտասարդների արտաքսվելու թեմային:

Նա պարզաբանեց, որ երբ ժողովը կայացնում է որոշում, բոլորը դառնում  են մեկ զինվոր այդ նպատակի իրագործման համար, իսկ դրանից հետո, երբ անձը գնում  է այլ ուղղությամբ, արժանանում է համապատասխան պատժի:

ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի կողմից Երևանի «Արամ Մանուկյան» կենտրոնում դեկտեմբերի 5-7-ը կազմակերպվել էր եռօրյա համահայկական խորհրդաժողով՝ ՀՅԴ երիտասարդական-ուսանողական 27 միությունների մասնակցությամբ։ Օրակարգային հարցերն առնչվում էին Հայաստանի, Արցախի, Ջավախքի և Սփյուռքի երիտասարդներին:

Ամփոփելով խորհրդաժողովը՝ Արշակ Մեսրոպյանն ասաց․ «Դաշնակցական երիտասարդները հանձնառու են հզոր, ընկերվար, ժողովրդավար և ազգային արժեքներ կրող պետություն կերտելու, այնպես որ մեր գործողություններն ուղղված են լինելու այս նպատակին»։

Մեսրոպյանը նշեց, որ երիտասարդները աշխատում են նաև համայնքային պայմաններում և այնտեղ, որտեղ կա հայ, դաշնակցական երիտասարդները ունեն անելիք:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica