close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2020
+21°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու կարգի մասին նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Հասարակություն

9 Դեկտեմբերի 2019, 11:45
 Մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու կարգի մասին նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

2019թ․ դեկտեմբերի 3-ին ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարարի 2019թ․ նոյեմբերի 20-ի N 56-Ն հրամանը, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարի 2019թ․ փետրվարի 1-ի՝ «Փոխպատվաստման օրգաններ և կամ հյուսվածքներ վերցնելու մշակելու կանոնները և փոխպատվաստումն իրականացնելու կարգը hաստատելու մասին» հրամանը. Yerkir.am-ին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

«Այս առումով, համաձայն կանոնադրության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորություններից է՝

«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը`

ա. փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու և փոխպատվաստման իրականացման նկատմամբ,
բ. օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման նկատմամբ,
գ. դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության նկատմամբ»։


Հայտնաբերվել է չպայթած ական
22 Սեպտեմբերի 2020, 20:11 Հայտնաբերվել է չպայթած ական
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica