close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2020
+21°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի Կարմիր վանք սրբավայրը

Հասարակություն

9 Դեկտեմբերի 2019, 11:16
 Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի Կարմիր վանք սրբավայրը

Հայ իրականության մեջ լեռնալանջերին կառուցվող սրբվայրերը Կարմիր վանք կոչելը բավականին հին արմատներ ունի: Դրա դրսևորումներից մեկին մենք հանդիպում ենք Կիլիկիայի հայոց պետության պատմությունը ուսումնասիրելիս, երբ Քեսուն լեռան լանջին կառուցված սրբավայրը կոչվեց  Կարմիր վանք: Եվս մեկ կարմիր Վանք անունով սրբավայր միջնադարում կար Նախիջևանի Դարանաղյաց լեռների լանջերին:

Այդ ավանդույթը շարունակվեց հետագա դարերում և ահա Ծաղկունյաց լեռների հարավային կողմում` Թթուջուր կոչվող գագաթի հյուսիս-արևմտյան լանջին առ այսօր պահպանվել է միջնադարյան եկեղեցու մնացորդները, որը նույնպես ունի Կարմիր վանք անվանումը:

Նկար 1

Ահա այս լուսանկարում երևում է վանքի մնացորդների մուտքային մասը, որի շուրջը գտնված քարաբեկորների վրա  քանդակված են միայն միջնադարյան ճարտարապետությանը բնորոոշ նախշաքանդականեր:  Եկեղեցու պահպանված հիմնային մասերը կառուցված են կապույտ որձաքարից (Բազալտ), որը ներկայիս ԹԹուջուր գյուղի տարածքում գրեթե չկա, ըստ տեղացիների վկայության այն բերվել է  գյուղից  մոտ 5 կմ արևմուտք գտնվող Վարդենիս գյուղի տարածքից:

Նկար 2

Նկար 3

Նկար 4

Նկար 5

Նկար 6

Երկրորդից վեցերորդ նկարներում պատկերված քարաբեկորները հայտնաբերվել են սրբվայրի կողքին և նրա հարակից տարածքներում: Դրանք բավականին հմտորեն են հղկված և ակհայտ է, որ հմուտ վարպետների ձեռքի աշխատանքի արդյունք են: Իսկ նման չափսերի հասնող  քարերով  սովորաբար  կառուցվում  էին խոշոր եկեղեցիները:

Նկար 7

Այս փորված քարաբեկորը  նույնպես հայտնաբերվել է սրբավայրի հարակից տարածքից: Այսպիսի քարաբեկորների փորվածքի  մեջ միջնադարում սովորաբար տեղադրվում էր եկեղեցու տանիքը պահվող սյունը: Սա ևս մեկ անգամ հավաստում է, որ այստեղ դեռևս միջնադարում  եղել է բավականին խոշոր եկեղեցի:

Նկար 7

Այսպիսի հորինվածքով քարերը  միջնադարում բացառապես օգտագործվել են եկեղեցիների պատերի շարվածքներում  և այս նախշերը բնորոշ են 13-17-րդ դարերի ճարտարապետությանը:

Նկար 8

Նկար 9

Նկար 10

8,9,10-րդ նկարները արտացոլում են եկեղեցու խորանային մասը:  Այստեղից պարզ է դառնում,  որ այն բազիլիկ ոճի եկեղեցի է եղել:

10-րդ նկարում էլ աչքի է զարնվում մոմավառության անկյունը, որը Կարմիր վանքի զորության հավատացող ուխտավորներ են  արել, որ ամեն անգամ այցի գալուց կարողանան հույսի մոմ վառել սրբավայրում:

19-րդ դարում Խոյից, Սալմաստից, Արդաբիլից  նաև Արևմտյան Հայաստանի Վան, Մուշ, Սասուն և այլ բնակավայրերից  եկած վերաբնակները հաստատվելով  Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշերին`ներկայիս Ապարան  քաղաքից  10 կիլոմետր արևելք  ընկած  հատվածում հիմնեցին նոր բնակավայր, որը շրջակայքի հանքային աղբյուրների համար անվանեցին ԹԹուջուր և մինչև ներկայիս բնակավայրի հարավային կողմում Սուրբ Հարություն եկեղեցու հիմնադրումը Կարմիր վանքը նրանց համար շարունակում էր լինել սրբավայր:  Սովետական  տարիներին  Սուրբ Հարություն  եկեղեցին  մասամբ քանդվեց և Կարմիր վանքը շարունակեց գուղի բնակիչների համար մնալ հարատևող սրբատեղի:

Նկար 11/ Նկար 12

 

Սովետական տարիներին արված և մատուռին նվիրաբերված այս սրբապատկերներ գալիս են հավաստելու, որ սովետկան աթեիստական տարիներին գյուղի բնակիչները չեն մոռացել իրենց հնամենի սրբավայրը և շարունակաբար այցելել են Կարմիր վանք և իհարկե նվերներ ընծայել:

Հետխորհրդային տարիներին Սուրբ  Հարություն եկեղեցին  այդպես էլ չվերակառուցվեց ու  Կարմիր վանքը նախկինի պես մնում է  Թթուջրցիների թիվ մեկ աղոթատեղին: Գյուղի բնակիների ջանքերով, Հայկական կարմիր տուֆով ու ցեմենտ-բետոնով եկեղեցու մնացորդ պատերը  մի փոքր ամրացվել է:

Գյուղի բնակիչների մոտ ընդունված է ամեն տարի Վարդավառի օրը համարել նաև Կարմիր վանքի օր: Գյուղի բոլոր բնակիչները անխտիր մանկահասակ երեխայից  մինչև ամենատարեց տղամարդ թե կին բարձրանում են Կարմիր վանք ստանալու սրբավայրի օրհնությունն ու զորությունը:  Սովետական ժողովուրդների հայրենական մեծ պատերազմի մասնակիցները,Արցախյան ազատամարտում մարտընչած  կամավորները ռազմաճակատ մեկնելուց առաջ  անխտիր բարձրանում էին  այստեղ ստանում  սրբավայրի օրհնությունը:  Այս  ավանդույթը շարունակվեց նաև հետագա տարիներին` բանակ զորակոչվող երիտասարդները շարունակում են բարձրանալ այստեղ օրհնություն ստանալու համար և իհարկե ծառայության ժամկետի ավարտից հետո դարձյալ առաջինը բարձրանում են այստեղ`  նորից օրհնություն ստանալու:

Գյուղի բնակիչներ ցանկացած առիթով մատաղի արարողությունները կատարում են հենց այստեղ, իրենց պարտքը համարելով զոհաբերվող կենդանուն բարձրացնել այս սրբավայր` ապա  զոհաբերելով իհարկե բաժին հանել մյուսներին:

Ստորև ներկայացնում ենք  սրբապատկերների  շարք, որոնք կա'մ ուխտավորների կողմից են ընծայվել սրբավայրին, կա'մ հայտնաբերվել են սրբավայրի հարակից տարածքներից:

  

  

 

 

Հայտնաբերվել է չպայթած ական
22 Սեպտեմբերի 2020, 20:11 Հայտնաբերվել է չպայթած ական
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica