close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2020
-1°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2020
USD1478.58
GBP1622.87
EUR1526.53
RUB17.65
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՅԴ ԳՄ ներկայացուցչը Կանադայում հանդիպել է Քեմբրիջի հայկական համայնքի հետ

Քաղաքական

8 Դեկտեմբերի 2019, 13:30
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՅԴ ԳՄ ներկայացուցչը Կանադայում հանդիպել է Քեմբրիջի հայկական համայնքի հետ

Տասնօրյա աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այս ՀՅԴ 129-ամյակի տոնակատարության առիթով հանդիպել է Քեմբրիջի (Օնտարիոյի նահանգ) հայկական համայնքի հետ և, որպես օրվա գլխավոր բանախոս, հանդես եկել ելույթով՝ տեղեկացնում է Yerkir.am-ը։

Կից ներկայացնում ենք հանդիպման ֆոտոշարքը:  

Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 29-ին տասնօրյա ժամկետով Կանադա է այցելել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա քաղաքական հանդիպումներն սկսել էր նոյեմբերի 30-ին՝ հանդիպելով  Կանադայի խորհրդարանի անդամներ Ֆայսալ Էլ Խուրիի և Աննի Կուտրակիսի, ինչպես նաև Լավալի քաղաքապետարանի խորհրդի անդամ Արամ Էլակոզի հետ:

Նույն օրը Իշխան Սաղաթելյանը ներկա էր գտնվել Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Կանադայի Լավալի «Շուշի» մասնաճյուղի տարեկան տոնավաճառին

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նոյեմբերի 30-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում մասնակցել էր Դաշնակցության 129-րդ տարեդարձի տոնակատարությանը և հանդես եկել ծավալուն ելույթով:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Կանադա այցի շրջանակներում դեկտեմբերի 1-ին Մոնրեալում հանդիպել էր ՀՅԴ «Արմեն Կարո» ուսանողական միության անդամների, Կանադայի երիտասարդական միության, ինչպես նաև մի շարք այլ հայ ուսանողական միությունների ներկայացուցիչների հետ:

Այցի երրորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, Իշխան Սաղաթելյանը Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում էր ունեցել Սեն Լորանի  քաղաքային  խորհրդի անդամ Արեֆ Սալեմի, Մոնրեալի քաղաքային խորհրդի անդամ Մերի Տերոս Չավուշյանի, Պորտո Քարթիերվիլ ընտրատարածքից քաղաքային խորհրդի  անդամ Էֆֆի Ջիաննուի և Մոնրեալի քաղաքային ընդդիմության ղեկավար Ֆրանչեսկո Միելեի հետ:

Նույն օրը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Կանադայի խորհրդարանի անդամ, Սեն Լորան ընտրատարածքից Ազատական կուսակցության պատգամավոր Էմմանուելա Լամպրոպուլոսի հետ:

Իշխան Սաղաթելյանը Կանադա այցի ընթացքում հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն հուզող մի շարք հարցեր է քննարկել ՀԱԵ Կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպս. Հովակիմյանի հետ:

Դեկտեմբերի 3-ին Մոնրեալի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել Մոնրեալի քաղաքային խորհրդի վարչական անդամներ Քրայկ Սովեի և Հատրիեն Բարիզոյի, Ութրըմոն շրջանի քաղաքապետ` Ֆիլիպ Թոմլինսոնի, խորհրդի այլ անդամների և Ի. Սաղաթելյանի միջև: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 4-ին, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն իր քաղաքական հանդիպումները շարունակել է Կանադայի մայրաքաղաք Օտտավայում՝ հյուրընկալվելով Կանադայի խորհրդարանի անդամ, Լավալ քաղաքի հայաշատ ընտրատարածքներից Laval—Les Îles-ի պատգամավոր Ֆայսալ Ալ Խուրիին:

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է նաև Մոնրեալի և Լավալի հայկական համայնքների մեջ գործող ավանդական կուսակցությունների, եկեղեցական, կրթական, բարեսիրական, մշակութային և մարզական միությունների վարչությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելել Հյուսիսային Ամերիկայի հայկական մեծագույն դպրոց՝ Մոնրեալի Սուրբ Հակոբ Ազգային վարժարան, որտեղ ծանոթացել է դպրոցի բաժանմունքների, հայ լեզուի, գրականության ու պատմության դասավանդման  ընթացքին և ծրագրին, ինչպես նաև դպրոցական ու արտադպրոցական միջոցառումներին, ապա հանդիպում ունեցել աշակերտների հետ, ունեցել մտերմիկ զրույց: 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը այցի հագեցած օրակարգով նախատեսված հերթական հանդիպումն ունեցել է  դեկտեմբերի 4-ին՝ Օտտավայում հանդիպելով Կանադայի արտգործնախարարության Եվրասիայի և Արևելյան Եվրոպայի բաժանմունքների ներկայացուցիչներ Էնտրու Թըրնըրի եւ Ժյուլիեն Պրեսոնի հետ:

Դեկտեմբերի 5-ին Կանադայի Օնտարիո նահանգի մայրաքաղաք, հայաշատ Տորոնտոյում Ի. Սաղաթելյանը հանդիպումներ է  անցկացրել նահանգային նախարարների, պատգամավորների և քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ: Օնտարիոյի խորհրդարանում նա հանդիպել է խորհրդարանի խոսնակ Թետ Արնոդի, իշխանական պահպանողական կուսակցության խմբակցության ղեկավար` Փոլ Քալանտրայի, նախարարներ Վիք Ֆիտելիի, Գարոլայն Մուլրոնիի, Տակ Տաունիի, Փիթըր Պեթլանֆալվիի, Սիլվիա Ճոնզի, Սթիվըն Լեչեի և մի շարք այլ պատգամավորների հետ։

Նույն օրը Տորոնտոյի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության ու Արցախի ջերմ բարեկամ, նախկին դաշնակցային խորհրդարանի անդամ և ներկայումս Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ճիմ Քարիճիանիսի հետ, որի ավարտին Քարիճիանիսը ՀՅԴ ԳՄ ներկայացուցչին հրավիրել է ճաշի։

ՀՅԴ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի՝ նույն օրը տեղի ունեցած  քաղաքական հանդիպումների շարքը  համալրեց նաև Օտտավայում տեղի ունեցած խորհրդարանի՝ «Կանադայի խորհրդարանի Արցախի ժողովրդի բարեկամներ» խմբակցության անդամներ Պապ Սարոյայի և Կարնեթ Ճենըսի հետ հանդիպումը։

Իշխան Սաղաթելյանի նույն օրվա հանդիպումների հաջորդ կանգառը Օտտավայում տեղի ունեցած հանդիպումն էր Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանի հետ։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի՝ Կանադա այցի չափազանց հագեցած օրակարգի մեջ էր նաև դեկտեմբեր 4-ին Օտտավայում տեղի ունեցած Կանադայի խորհրդարանի անդամ, Մեծն Տորոնտոյի Տոն Վալի հայաշատ ընտրատարածքի պատգամաւոր Հան Տոնկի հետ հանդիպումը ։

Տորոնտոյի հայկական կուռ համայնքի բոլոր հայկական կազմակերպությունների վարչությունների ներկայացուցիչերի հետ նույն օրը տեղի ունեցած հանդիպումը ևս, ինչպես Մոնրեալում և Լավալում, անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի վերոնշյալ որոշ հանդիպումների մասին պատմող տեսանյութը՝ ստորև.

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica