close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2020
-6°
+2°Ցերեկ
-6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

1200 անօթևան ընտանիք կա, բայց չունենք չափորոշիչներ, թե բնակիչներից ովքեր կհամարվեն շահառու, ովքեր` ոչ. Սպիտակի քաղաքապետ

Հասարակություն

7 Դեկտեմբերի 2019, 15:22
 1200 անօթևան ընտանիք կա, բայց չունենք չափորոշիչներ, թե բնակիչներից ովքեր կհամարվեն շահառու, ովքեր` ոչ. Սպիտակի քաղաքապետ

Անցյալ տարի հաշվառել ենք` 1200 անօթևան ընտանիք կա, որոքն ապրում են տնակներում, դա մոտավորապես մեր ամբողջ բնակչության 20 տոկոսն է,-ըստ Yerkir.am-ի այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը:

«Ներկայումս քննարկվում են բոլոր հնարավոր տարբերակները, որպեսզի այդ անօթևան ընտանիքների բնակապահովման հարցը կարողանանք լուծել: Տարբեր մոտեցումներ կան, դեռ վերջնական եզրահանգման չենք եկել»,-ասաց նա:

Լրագրողների այն դիտարկմանը, որ Կառավարությունը նշում է, թե 3մլրդ դրամ տրամադրելով 2021թ. մտնելու են «աղետի գոտու շահառու» հասկացությունը հանած` Գագիկ Սահակյանն արձագանքեց` «Կառավարության նշած 3մլրդ դրամը գյուղական համայնքների բնակիչների համար են, ինչ վերաբերում է քաղաքներին` Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, դեռևս որևէ որոշում չկա գումարի փոխհատուցման»:

Քաղաքապետը շեշտում է, որ քաղաքաների ֆինանսական խնդիրները մեծ են, դեռևս չունեն նաև չափորոշիչներ, թե բնակիչներից ովքեր կհամարվեն շահառու, ովքեր` ոչ:

Լրագրողների հարցին` ինչու մինչ օրս չկան չափորոշիչներ` Գագիկ Սահակյանը նշեց, որ նախկինում չափորոշիչներ եղել են, և սեփական տուն կորցրած ընտանիքները չեն ապահովել բնակարանով, քանի որ երկրաշարժից անմիջապես հետո Սովետական միության տարիներին նրանք սովետական ռուբլիով փոխհատուցվել են. «Այս պահին ավարտված է պետական բնակարան կորցրած ընտանիքների բնակապահովման խնդիրն ամբողջությամբ, մի քանի մասնավոր դեպքեր են մնացել, որոնք դատական կարգով վիճարկվում են»,-ասաց նա:

Քաղաքապետն ընդգծում է, որ սեփական տուն կորցրածների համար այսօր քննարկումները դեռևս ընթանում են, թե ինչ կարգավիճակ ստանան և ինչպիսի լուծումներ ստանա բնակապահովման խնդիրը: Նրա խոսքով արդյունքները մոտ ապագայում պատրաստ կլինեն:

 

Հիշեցնենք, որ 31 տարի առաջ, դեկտեմբերի 7-ին, աղետալի երկրաշարժից Սպիտակ քաղաքն ամբողջությամբ ավերվել էր, լրիվ կամ մանսակի ավերվել էին նաև Գյումրի, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր:

 Միաձուլում
25 Հունվարի 2020, 15:17 Միաձուլում
Եղանակն՝ առաջիկա օրերին
25 Հունվարի 2020, 09:22 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica