close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆինանսների նախարարը դեմ է առողջության 6 տոկոսանոց հարկին. Yerevan.today

Մամուլի տեսություն

7 Դեկտեմբերի 2019, 14:35
 Ֆինանսների նախարարը դեմ է առողջության 6 տոկոսանոց հարկին. Yerevan.today

ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դեմ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությանը, որը վերաբերում է առողջապահության համընդհանուր ապահովագրությանը և 6 տոկոս առողջապահական հարկ սահմանելուն:

Այս մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարը: Նա հիշեցրեց, որ հարկային օրենսգրքի փոփոխություններով նվազեցրել են ուղղակի հարկերը, մասնավորապես եկամտային հարկը եւ շարունակեց.

«Ուղղակի հարկերի բեռի նվազեցման հայեցակարգը հիմնված է այն տրամաբանության վրա, որ տնտեսվարողին լրացուցիչ հնարավորություններ կտա եւ նրանք կկարողանան ազատված միջոցներով ներդրումներ կատարել, հավելյալ արժեք գեներացնել:

Իսկ հիմա կստացվի, որ մի կողմից արել են ուղղակի հարկերի բեռի նվազեցում, մյուս կողմից լրացուցիչ հարկային բեռ ենք ավելացնում: Իհարկե, այստեղ կա ընկալում, որ այդ բեռը վարձու աշխատողի բեռն է, ոչ թե տնտեսվարողի, բայց խոշոր հաշվով դա բեռ է տնտեսության վրա, որովհետեւ նույն վարձու աշխատողը եթե դրա փոխարեն լրացուցիչ միջոցներ գեներացներ, կարող է ինքը ներդրումներ կատարել թեկուզ փոքր մասնաբաժիններով: Հիմա կստացվի, որ այդ ներդրումների փոխարեն ներդրում է կատարվում առողջապահության համակարգում: Դրանով է պայմանավորված այս տեսակետը: Դրա համար կարծում ենք՝ դեռ վաղ է այդ որոշման մասին խոսել որպես արդեն կայացված որոշում: Պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա հարցը»:

Հարցին, թե իր կարծիքով որն է օպտիմալ շեմը առողջապահական հարկը, Ջանջուղազյանը պատասխանեց.

«Ֆիննախի նախընտրած շեմը զրոն է, ոչ թե 3-ը կամ 6-ը: Մենք այնքան էլ վստահ չենք, որ առաջարկվող ճանապարհը կհացնի այդ արդյունքներին առանց կորուստների: Այդպիսի կարգավորումները խոշոր հաշվով, կվերածվի պետական ֆինանսավորման համակարգի ամբողջական ֆինանսավորման: Այդ մոդելը համենայնդեպս, մեր տարածքում եղել է և դժվար է գնահատել որպես ամենահաջողվածը: Ըստ էության, ստացվում է, որ ամբողջությամբ պետությունն իր վրա է վերցնում առողջապահության ֆինանսավորումը, որը որակի տեսակետից կարող է դիտարկվել խնդրահարույց»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica