close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2020
-2°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Խնջույք ժանտախտի ժամանակ»․ Հ․ Մելիք-Շահնազարյանը՝ Երևանի քաղաքապետարանի ամանորյա ծախսերի մասին

Հասարակություն

7 Դեկտեմբերի 2019, 14:28
 «Խնջույք ժանտախտի ժամանակ»․ Հ․ Մելիք-Շահնազարյանը՝ Երևանի քաղաքապետարանի ամանորյա ծախսերի մասին

Գիտե՞ք մեր իրականության ամենասարսափելի բաներն ինչերն են։ Ամեն օր մարդկանց «կերցվող» տեսարաններն ու շոուները։ Այն, որ գործ անելու փոխարեն անընդհատ թիթեռ ենք նկարում։ Ու քանի գնում, ավելի թանկ ենք վճարում այդ նկարչության համար,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Այս տարվա ամանորյա տոնակատարությունների գինն անցնելու է 325 միլիոն դրամը։ Դա միայն Երևանում։ Եվ ինձ իսկապես շատ հետաքրքիր է՝ այդ ի՞նչ էին ուզում անել քաղաքային իշխանություններն 2019 թվականը դիմավորելիս, որ չտեղավորվեցին անցած տարվա 222 միլիոն դրամանոց բյուջեում ու այս տարի լրացուցիչ 100 միլիոն դրամ գումար պետք եկավ։ Էլ չեմ ասում, որ այս տարի տոնածառ և նոր զարդեր գնելու անհրաժեշտություն չկա։ Չէ՞ որ անցած տարի վստահեցնում էին, որ այդ խնդիրը տևական ժամանակով լուծված է։

Իրականում ներկայացվող ինֆոգրաֆիկան ես այսպես կվերնագրեի՝ «Խնջույք ժանտախտի ժամանակ»։ Ամեն ինչ այսպես վատնելով հեռու չենք գնա հաստատ։ Մեր նոր իշխանությունների հաճույքները շատ թանկ են նստում պետության վրա։ Անտանելի թանկ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica