close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Արցախի՝ բանակցություններին ուղիղ մասնակցության հարցը պետք է տալ դրա մասին հայտարարողներին և ասել՝ ի՞նչ եղավ». Արթուր Մոսիյան. 168.am

Մամուլի տեսություն

7 Դեկտեմբերի 2019, 10:32
 «Արցախի՝ բանակցություններին ուղիղ մասնակցության հարցը պետք է տալ դրա մասին հայտարարողներին և ասել՝ ի՞նչ եղավ». Արթուր Մոսիյան. 168.am

168.am-ի հարցազրույցն Արցախի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Արթուր Մոսիյանի հետ:

– Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում կայացած ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ սեփական դիրքորոշման «փաստաթղթային» արտահոսք թույլ տվեց: Սա որոշ գործիչներ ՀՀ-ում որակեցին՝ որպես հայկական կողմին ներկայացված վերջնագիր, և որոշակի մտահոգություններ հայտնեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված: Ըստ Ձեզ՝ այդ մտահոգությունները հիմքեր ունե՞ն, թե՞ վերջնագրի մասին պնդումները չափազանցված են:

 – Մտահոգություն միշտ էլ կա՝ հաշվի առնելով մեր երկրի ներքին և արտաքին մարտահրավերները: Ես փաստաթղթին լրիվությամբ ծանոթ չեմ, որ կարողանամ վերջնական բան ասել, բայց մտահոգություն մեզ մոտ միշտ էլ կա և պահպանվում է:

– Հայկական կողմը պե՞տք է իր դիրքորոշումը, տեսակետները կոշտացնի, խստացնի, նման անհրաժեշտություն կա՞:

 – Միանշանակ՝ այո:

 – ՀՀ վարչապետը պարբերաբար հայտարարում է, թե ՀՀի և ԼՂՀի միջև Արցախի հարցում հակասություններ չկան: Իրապես այդպե՞ս է, թե՞ չերևացող հակասություններ կան:

 – Ինքը նկատի ունի Արցախի իշխանություններին, ես չեմ կարող ասել:

– Իսկ հասարակությունների, քաղաքական գործիչների շրջանակո՞ւմ:

– Հասարակության շրջանակներում միշտ էլ այդ մտահոգությունը կա:

– Ի՞նչ ընտրապայքար սպասել Արցախի առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններից, մասնավորապես՝ նախագահական, հատկապես, երբ ինչ-որ չափով ուրվագծվել է թեկնածուների շրջանակը: Այլ կերպ ասած՝ Արցախին ինչպիսի՞ նախագահ է անհրաժեշտ՝ «զինվորական ծանր ձեռք» ունեցո՞ղ, թե՞ դասական քաղաքական գործիչ:

 – Արցախը երեկ, այսօր և վաղը պետք է ունենա այնպիսի նախագահ, որ Արցախի հարցը հասցնի իր տրամաբանական ավարտին՝ անկախ նրանից՝ նա կլինի քաղաքական գործի՞չ, զինվորակա՞ն, թե՞ այլ մասնագիտության տեր մարդ:

– Իսկ այդ տրամաբանական ավարտը ե՞րբ սպասել, ե՞րբ է հնարավոր Արցախի ուղիղ մասնակցությունը բանակցություններին:

 – Այդ հարցը երևի ինձ չպետք է տաք, այլ նրան, ով հայտարարել է, թե Արցախն անպայման պետք է մասնակցի, և ամեն ինչ անելու են: Այդ հարցը պետք է ուղղել այդ մարդկանց և ասել՝ ի՞նչ եղավ:

– Դուք՝ որպես Արցախի նախկին գլխավոր դատախազ, կարո՞ղ եք ասել՝ Արցախի դատաիրավական համակարգում ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ, ի՞նչ խնդիրներ և բացեր կան:

 – Արցախի դատաիրավական համակարգը երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ շարունակելու է գործել օրենքի և մասնագիտական հստակ շրջանակներում: Իսկ խնդիրներ, բնականաբար, միշտ էլ կան, ուստի մշտապես պետք է համակարգը բարեփոխվի:

Հ.Գ. Հարցազրույցը տեղի է ունեցել նախքան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին ունեցած ելույթը և դրա հրապարակումը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica