Դայմլեր Կոնցեռնը երկու մեքենա է նվիրել Երևան քաղաքին
Հասարակություն

Դայմլեր Կոնցեռնի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը երկու Mercedes Sprinter է նվիրում Երեւան քաղաքին` հայտնում են քաղաքապետարանից:
ՙՙԱյս մեքենաները, միանալով արդեն առկա երեք այլ մեքենաներին, կծառայեն քաղաքում աղբի տեսակավորման գործին՝ վարչական շրջաններից հավաքելով թղթե թափոնները՚՚,-տեղեկացնում են ֆեյսբուքյան էջով և շնորհակալություն հայտնում նվիրատուներին: