close
Եղանակը Երևանում
29 Փետրվարի 2020
+9°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Փտր 2020
USD1478.60
GBP1617.68
EUR1528.57
RUB17.09
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե չի ծառայել, ինչպե՞ս և ինչո՞ւ է ընդգրկվել իր չհասկացած բնագավառում․ ռազմական փորձագետը՝ "Իմ քայլի" պատգամավորի մասին

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2019, 19:57
 Եթե չի ծառայել, ինչպե՞ս և ինչո՞ւ է ընդգրկվել իր չհասկացած բնագավառում․ ռազմական փորձագետը՝

Եթե չի ծառայել, ինչպե՞ս և ինչու է ընդգրկվել իր չհասկացած բնագավառ՝ դառնալով ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական և 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովների անդամ՝ ըստ Yerkir.am-ի ֆեյսբուքյան այսպիսի գրառում է կատարել ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ անդրադռնալով ԱԺ "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանի ելույթին ՀՅԴ մասին։

"Այսօր լսեցի 2003-2006 թթ.«Գորիսի գամմա» ՓԲԸ-ի ապրանքագետ, 2006-2008 թթ-ին՝ փոխտնօրեն, 2008-2019 թթ-ին՝ գործադիր տնօրեն աշխատած, 2005-2008 թթ-ին Գորիսի ավագանու անդամ, 2011 թվ-ից Սյունիքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, 2018 թվ-ի դեկտեմբերի 9-ից ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական և 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովների անդամ Տիգրան Գոռի Կարապետյանի «կրակոտ» ելույթը՝ «պարտիզան» ՀՅԴ-ն ասֆալտին փռելու-պատերին ծեփելու վերաբերյալ։
Չեմ անդրադառնում, թե ինչու այլ բառապաշար չի գտել, այլ թութակել (կապկել) է այլ անձի մենաշնորհ коронный բառապաշարը:
Ինձ հետաքրքրում է, թե ինչու՞ բանակում չի ծառայել 1981թ.-ին ծնված Տիգրանը։ Ոչ մի տեղ իր կենսագրականում ոչ մի բառ չկա իր ծառայելու մասին։ Եթե չի ծառայել, ի՞նչ հիմքով է ազատվել բանակից, գիտական գործունեությա՞ն, թե՞ առողջական խնդիրների պատճառով։ Եթե գիտական՝ ի՞նչ գիտական հետք ունի թողած, որի համար պետությունը նրան ընդառաջել և ազատել է պարտադիր զինվորական ծառայությունից, իսկ եթե առողջական՝ ի՞նչ առողջական խնդիրների համար է ազատվել։
Ու ընդհանրապես, եթե չի ծառայել, ինչպե՞ս և ինչու է ընդգրկվել իր չհասկացած բնագավառ, դառնալով ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական և 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովների անդամ։ Ողջ կյանքում առնչվել էր բիզնեսի, առևտրաարդյունաբերության հետ, թող այդ բնագավառներին վերաբերող հանձնաժողովներում լիներ։

Ինչու՞ եմ այս ամենը հարցնում։ Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ գիտական մեթոդներով է մեզ փռելու ասֆալտին և ի՞նչ առողջությամբ է ծեփելու պատերին։
Հը՞",-գրել է նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica