close
Եղանակը Երևանում
5 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մերկելը դեկտեմբերի 9-ին երկկողմ հանդիպումներ կունենա Պուտինի և Զելենսկիի հետ

Աշխարհ

6 Դեկտեմբերի 2019, 17:04
 Մերկելը դեկտեմբերի 9-ին երկկողմ հանդիպումներ կունենա Պուտինի և Զելենսկիի հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Նորմանդական ձևաչափով» փարիզյան գագաթաժողովի շրջանակում դեկտեմբերի 9-ին երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Գերմանիայի կառավարության ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմմերի խոսքերին հղումով:

«Այս պահի դրությամբ, ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 18:00) նախատեսված է երկկողմ կարճատև հանդիպում Պուտինի հետ, իսկ 15:30-ին՝ Զելենսկիի: 16:00-ին կլինի աշխատանքային նիստ, իսկ 19:00-ին՝ մամուլի ասուլիս»,-ասել է Դեմմերը:

Նշվում է՝ այնուամենայնի Դեմմերը չի կարողացել հստակեցնել՝ ինչ թեմաներ են քննարկելու Մերկելն ու Պուտինը:

«Ես չեմ կարող առաջ ընկնել իրադարձություններից»,-պարզաբանել է նա՝ հավելելով, որ «քննարկման ենթակա հարցերի շրջանակը բավական լայն է»:

Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերի 4-ին Մերկելն ասել էր, որ պատրաստվում է բարձրացնել օգոստոսի վերջին Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության հարցը: Միևնույն ժամանակ Գերմանիայի գլխավոր դատախազությունը ավելի վաղ հայտարարություն էր տարածել այն մասին, որ չի բացառում Ռուսաստանի պետական կառույցների առնչությունն այդ սպանությանը:

Անդրադառնալով հարցին, թե Բեռլինն ինչ ակնկալիքներ ունի գագաթաժողովից՝ Դեմմերն ասել է, որ կառավարությունը խաղաղ գործընթացի շրջանակում նոր իմպուլսի և հետագա քայլերի շուրջ համաձայնության ակնկալիքներ ունի:

Ակնարկ. Չափորոշիչներ
4 Օգոստոսի 2020, 17:33 Ակնարկ. Չափորոշիչներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica